Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Մոսկվայում, ամբողջությամբ չի պահպան-վում. մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԳ նախարարը ևս անդրադարձել է երկու օր առաջ Ռուսաստանում ձեռք բերված հրադադարի պայմանա-վորվածությանը: «Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, ու դրա-նում Ռուսաստանի դերը մնում է չափազանց բարձր։ Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ գործնականում ունենք կրակի լիարժեք դադարեցում և բառացիորեն իմ այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը»,- ասաց Մնացականյանը։
Տեսանյութ՝
