Լավություն արա ու․․․Իմաստուն առակ ընկերության ու կյանքում արված բարի քայլերի մասին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։ Մի ան-
գամ անապատում երկու ընկեր վիճում են և մեկը մյուսին ապտակ է հասցնում:
Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, ավազի վրա գրում է.

«Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:
Շարունակում են ճանապարհը, գտնում մի օազիս և որոշում լողալ: Նա, ով ապտակ էր հասցրել, փրկում է ընկերոջը խեղդվելուց:
Երբ փրկված ընկերն ուշքի է գալիս, գրում է քարի վրա.

«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:
Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցնում է.
— Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ:

Ընկերը պատասխանում է.
— Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որ քամին քշի, տանի Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա
գրենք, որ ոչ մի քամի չկարողանա ջնջել:
