Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժա-մանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բա-քու։ Նա այս պահին Բաքվից ուղիղ չվերթով վերադառնում է Երևան։

Ըստ մեր տեղեկությունների՝ Մուրադովը գերիների մի խմբի հետ է վերադառնում։ Քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում։ Օդանավակայանի դարպասների մոտ արդեն իսկ հավաքվել են ռազ-մագերիների ծնողները և սպասում են տղաների վերադարձին։
