Բաղադրատոմս, որը օգնում է ազատվել հոդացավերից, ռադիկուլիտից, արթրիտից, արթրոզից, օստեոխոնդրոզից: Այսինքն այն ամենից, ինչ կապված է հոդերի, ոսկրային հյուսվածքների ու մկանների հետ:
Հոդացավերից ազատող միջոց՝
Բաղադրիչները՝
• 300 մլ սպիրտ
• 1 շշիկ քափուրի (կամֆորա) սպիրտ (10 մլ)
• 1սրվակ յոդ(10 մլ)
• 10 հաբ անալգին

Պատրաստման եղանակը՝
Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչներն ու թողեք դրանք թրմվեն մութ տեղում 21 օր: Որից հետո քսուքը կարող եք օգտագործել: Եվս մեկ բաղադրատոմս, որը կօգնի տրորելու միջոցով ազատվել հոդացավերից ու նվազեցնել դիսկոնֆորտը:
Բաղադրիչները՝
• 50 գրամ քափուր
• 50 գրամ մանանեխի փոշի
• 50 մլ սպիրտ
• 3հատ ձվի սպիտակուց
Պատրաստման եղանակը՝
Քափուրը խառնեք սպիրտի հետ, որից հետո ավելացրեք մանանեխի փոշին, առանձին ամանի մեջ հարեք ձվի սպիտակուցը, որը հարկավոր է նախապես սառեցնել: Քնելուց առաջ այն քսեք ցավոտ հոդերի վրա, որից հետո այդ հատվածը ծածկեք բրդյա կտորով ու այդպես թողեք ամբողջ գիշեր:
Առաջին իսկ պրոցեդուրայից հետո կզգաք տարբերությունը: Ցավից լիովին ազատվելու համար հարկավոր է 8-10 պրոցեդուրա:
