Ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց

Մի անգամ դուստրը եկավ հոր մոտ և տխուր ասաց. — Հայրիկ, ես այնպես եմ հոգնել, ինձ մոտ մշտապես դժվարություններ են աշխատանքում, անձնական կյանքում, ես այլևս ուժ չունեմ դիմանալու: Ինչպես հաղթահարեմ այս ամենը, ինչպես վարվեմ:

Հայրը պատասխանում է — Հիմա ես քեզ կասեմ: Գազօջախի վրա 3 կաթսա է դնում ջրով լիքը, բերում է գազար, ձու և սուրճ: Երբ ջուրը սկսում է եռալ դրանք առանձին լցնում է տարբեր կաթսաների մեջ: Մի քանի րոպե անց հարցնում է. — Ասա աղջիկս, ինչ եղավ գազարի, ձվի ու սուրճի հետ:

— Գազարը և ձուն մնացին ամբողջական , իսկ սուրճը լուծվեց ջրում, — պատասխանեց աղջիկը: — Ճիշտ է, — պատասխանեց հայրը, — գազարը, որ մինչև եփվելը պինդ էր, ագրեսիվ միջավայրում փափկեց ու նրան հնարավոր է տրորել, ճզմել, ձուն, որ մինչև եփվելը փխրուն էր, ավելի ամրացավ, պնդացավ:

Արտաքուստ նրանք չփոխվեցին, սակայն ներքուստ փոխվեցին միևնույն ագրեսիվ միջավայրի ազդեցության ներքո: Այդպես էլ լինում է մարդկանց հետ, ուժեղ մարդիկ կարող են հանգամանքների բերումով թուլանալ, իսկ փխրուն ու նուրբ մարդիկ կարող են կոփվել ու ամրանալ:

— Իսկ սո՞ւրճը, — հարցրեց աղջիկը: — Սուրճը լիովին լուծվեց ագրեսիվ միջավայրում և փոխեց այն, եռացրած ջուրը դարձնելով հիանալի բուրավետ ըմպելիք: Այդպես էլ մարդիկ են, որոնց չեն կարող փոխել հանգամանքները, նրանք իրենք են ազդում հանգամանքների վրա և դրանք վերածում են նոր ու հետաքրքիր ինչ որ բանի, դրանից օգուտ քաղելով: Ինչպիսին լինել դժվարին իրավիճակում, յուրաքանչյուրի ընտրությունն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика