Ինչպես բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ․․․
Երբ ընկում է հեմոգլոբինի ցուցանիշը, առաջ անում են որոշակի համա կարգերի ու օրգան ների գործառ ույթների խանգարումներ,
խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում է թթվածնային քաղց: Արյան մեջ հեմոգլոբինի ցածր ցուցանիշը անեմիայի
(սակավարյունության) նշանն է:Անեմիան շատ հազվադեպ է հանդես գալիս որպես առանձին հիվանդություն:
Ավելի հաճախ այն ուղեկ ցող խնդիր է, որը հու շում է օրգան իզմում մեկ այլ հիվան դության առկայության մասին: Որոշ դեպքերում
շատ դժվար է լինում հասկանալ ցածր հեմոգլոբինի պատճառը, քանի որ, ցավոք, կան անեմիայի այնպիսի տեսակներ, որոնք դժվար
են ախտորոշվում:

Անեմիայի ախտանիշները
Եթե գրանցվել է հեմոգլոբինի չնչին իջեցում,անեմիան կարելի է ախտորոշել միայն լաբորատոր պայմա ններում՝ արյան անալիզի մի-
ջո-ցով: Բուժման արդյունավետ մեթոդներից է վիտամինների համալիրով ու միկրոէլեմեն տներով հարուստ հավասա րակշված սնն-
դակարգը: Օրվա սննդակարգի մեջ պետք է մտնի ավելի քան 20 մլգ երկաթ, որը կարգավորում է արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշ-
ները:Միջին և ծանր բարդության անեմիայի ախտանիշներն են՝
- Վատ ինքնազգացողությունը,
- Գլխապտույտն ու թուլությունը,
- Բերանի անկուններում ճաքերը,
- Մաշկի չորությունը,
- Աչքի սպիտակ հատվածների կապտությունը,
- Մաշկի դեղնությունը,
- Եղունգների շերտավորումը,
- Չոր և փխրուն մազերը, մազաթափությունը:
Անեմիայի կանխարգելման մի քանի մեթոդ

Անեմիայի կանխարգելման համար սննդակարգի մեջ պետք է ընդգրկել չորացրած մրգեր, եղինջ, թարմ կանաչեղեն, խնձոր, բնական
հյութեր,սև հաց,հնդկացորեն, վարսակ, այսինքն՝ այն բոլոր մթերքները,որոնք երկաթ են պարունակում:Երկաթ պարունակող մթերք-
նրի հետ մեկտեղ խորհուրդ է տրվում օգտագործել նաև C վիտամին պարունակող մթերքներ, քանի որ այդ վիտամինն օգնում է, որ
օրգանիզմն ավելի լավ մարսի երկաթը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ճաշն ավարտել թարմ մրգերով կամ բանջարեղեններով,
կամ էլ թարմ քամած հյութերով:
Իսկ ահա սուրճը, շոկոլադը, խտացրած կաթը, պանիրը և ցորենի ալյուրն արգելակում են արյան մեջ երկաթի ներծծման գործընթա-
ցը: Ուստի հեմոգլոբինի ցածր ցուցանիշներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն այս մթերքներից:Անե միայի դեմ պայք արելու հա-
մար միայն երկաթ պարունակող մթերքներ ուտելը բավական չէ, այդ պատճառով բժիշկները բուժումը լրացնում են զանազան դեղա-
միջոցներով: Անպայմանորեն նշանակվում է В12 վիտամինը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է մսի, ձկան, ձվի ու կաթնամը-
թերքների միջոցով:
Գոյություն ունեն հեմոգլոբինը բարձրացնող մի շարք ժողո վրդական միջ ոցներ, որոնցից շատերն իրոք արդյո ւնավետ են: Շատ օգ-
տակար միջոց է, օրինակ, քերած գազարի ու ձիթապտղի յուղի կամ թթվասերի համադրությունը:Բնական հյութերը (գազարի, խնձո-
րի, ճակնդեղի) նույնպես հիանալի օգնում են անեմիայի դեպքում:
Ժողովրդական ամենահամեղ ու օգտակար միջոցներից մեկը ծիրանաչրի, չամիչի, հունական ընկույզների ու մեղրի համադրությունն
է, որը ոչ միայն լավացնում է ար յան ցուցան իշները, այլ նաև օրգանիզմը հարստացնում է մի շարք այլ անհրա ժեշտ վիտամիններով
ու միկրոէլեմենտներով:Իհարկե, հեմոգլոբինի դեմ պայքարելու համար նախապա տվությունը պետք է տալ դեղա միջոցներին, այլ ոչ
թե ժողովրդական միջոցներին, սակայն շատ հավա նական է, որ Ձեր բժիշկն արդ արացնի Ձեր որոշումը, այն է՝ լրացնելու բուժումը
նաև ժողովրդական բուժման մեթոդներով:
Եթե բուժման կուրսից հետո հեմոգլոբինը դար ձյալ ցածր ցուցա նիշներ է ցույց տալիս, անհր աժեշտ է լրացուցիչ հետա զոտություն
անցնել: Չէ՞ որ ախտորոշումը բուժման արդյունավետության հիմքն է:
Ապրեք առողջ
