Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ և առողջ եղունգներ: Գեղեցկության սրահների ծառայություններից ոչ բոլորն են կարողանում օգտվել: Այս միջոցը կօգնի ամրացնել եղունգները և մոռանալ այնպիսի խնդիրների մասին ինչպիսիք են շերտավորումը և սունկը:
Ինչպես աճեցնել ամուր եղունգներ
Բաղադրիչներ 1 ճաշի գդալ չորացրած երիցուկ 1 ճաշի գդալ կռատուկի արմատ 1 ճաշի գդալ արևքուրիկ 1 ճաշի գդալ չորացրած եզան լեզու 1 լիտր եռացրած ջուր

Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները միացնել, վրան լցնել եռացրած ջուր և թրմել 1 ժամ: Այնուհետև քամել և ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև մի քանի կաթիլ եթերային յուղ:
Ձեռքեըը պահել այդ եփուկի մեջ մոտ 30 րոպե, որից հետո առանց լվանալու ձեռքերին քսել ձեռքի խնամքի համար նախատեսված կրեմ: Այս վաննան պետք է անել շաբաթը 4 անգամ, կարելի է նաև ամեն օր, մեկ շաբաթից ցանկալի արդյունքն ակնհայտ կլինի:
