Ինչպես ազատվել մեջքի ցավերից առանց թանկարժեք բուժումների․․․Միլիոնավոր մարդիկ այսօր տառապում են մեջքի ցավից, որը
քրոնիկական հիվանդություն է և լրջորեն իջեցնում է կյանքի որակը։ Այս ցավը հիմնականում մեղմում են ցավազրկող միջոցներով,
սակայն դրանցից շատերը կողմնակի ազդեցություն են ունենում և վտանգի տակ դնում մեր առողջությունը, նույնիսկ, եթե դրանք
մեղմացնում են նշանների մեծ մասը։
Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են սպորտային վնասվածքները, դժբախտ պատահարները,
մկանների դեֆորմացիան և այլն։ Ամեն դեպքում, անկախ պատճառներից՝ նշանները նույնն են։ Մեջքի ցավը կարող է առաջանալ
տարբեր տարիքային խմբերի անձանց մոտ, բայց առավել հաճախ այն հանդիպում է մեծահասակ անձանց, ինչպես նաև՝ 30-40
տարեկան անձանց շրջանում։
Առավել հաճախ մեջքի ցավ են ունենում այն մարդիկ, ովքեր սովոր չեն ֆիզիկապես ակտիվ լինել։ Ավելորդ քաշը և սխալ սնունդդ ևս
կարող են մեջքի ցավի պատճառ դառնալ։Քաղցկեղի և արթրիտի որոշ տեսակները ևս կարող են այսպիսի վիճակի պատճառ դառ-
նալ։

Ծխողներն առավել շատ են հակված մեջքի ցավի, քանի որ չեն ստանում անհրաժեշտ նյութեր մեջքի համար, և հազը կարող է ցավ
առաջացնել։ Մեջքի ցավն առաջանում է նաև նստակյաց կենսակերպ ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նրանց շրջանում,
ովքեր ուղիղ չեն նստում։ Ամեն դեպքում, այս ցավից կարելի է ազատվել առանց դեղամիջոցների օգտագործման։
Դրա համար անհրաժեշտ է.
- ամեն օր վարժություններ արեք
- խորը շնչեք
- ազատվեք ավելորդ քաշից
- վիտամին D օգտագործեք
- յոգայով զբաղվեք
- տաք և սառ կոմպրեսներ արեք
- դադարեք ծխել
- լիարժեք հանգստացեք
- մերսումներ արեք
- փորձեք պիլատեսով զբաղվել
- խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեջքի ցավի առաջացման պատճառ դառնալ։
Տարածված խնդիրներից մեկն էլ իրանի ցավերն են։ Այն շատ դժվար է հանգստացնել։ Հետևեք այս խորհուրդներին.
- ճիշտ դիրքով քնեք
- տաք լոգանք ընդունեք՝ մկանները թուլացնելու համար
- օգտագործեք սառը կոմպրեսներ
- փորձեք քնել տաք բարձի վրա։
Ապրեք առողջ, առանց խնդիրների
