Մարտկոցի արագ լիցքաթափումը ժամանակակից սմարթֆոնների գլխավոր խնդիրներից մեկն է։
Այս հոդվածով Positive-ը կփորձի պարզել, թե ինչպես կարելի է խնայել մարտկոցի լիցքը։

Ինչպես լիցքավորել հեռախոսը
Չի կարելի լիցքավորման դնել հեռախոսը ամբողջ գիշեր։ Հեռախոսների մեծ մասի մարտկոցները լիցքավորվում են արդեն 3 ժամից։ Մնացած ժամերին լիցքավորիչը ժամանակ առ ժամանակ նորից լիցքավորում է հեռախոսը, որպեսզի այն մնա 100 տոկոսի վրա, ինչի արդյունքում հեռախոսն անընդհատ սթրեսի է ենթարկվում։
Հեռախոսի արագ լիցքաթափման պատճառները
Չեք մաքրում լիցքավորման բնիկը։

Հետազոտությունների համաձայն, հեռախոսի վրա ավելի շատ մանրէներ են կուտակվում, քան զուգարանակոնքի կափարիչի վրա։ Ժամանակ առ ժամանակ մաքրեք հեռախոսը, այդ թվում լիցքավորման բնիկը։
Վառ ֆոտոպաստառներ եք դնում

Էներգիայի ծախսերը կրճատելու համար էկրանին վառ, բազմագույն պաստառի փոխարեն սև ու սպիտակ պաստառ տեղադրեք։
Անընդհատ հեռախոսը ձեռքում եք պահում

Ուժեղ տաքացումն, ինչպես նաև սառեցումը ազդում են հեռախոսի մարտկոցի վրա։ Եթե դրսում շոգ է կամ -20 աստիճանից ցուրտ, հեռախոսը պահեք պայուսակի մեջ կամ գրպանում և հանեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Միացնում եք էկրանի ավտոմատ շրջվելու հնարավորությունը

Անջատեք «Էկրանի ավտոմատ շրջում» ֆունկցիան և միացրեք այն միայն անհրաժեշտության դեպքում։
Մոռանում եք փակել հավելվածների պատուհանները

Իջեցված, բայց չփակված ծրագրերը շարունակում են էներգիա խլել՝ գործելով ֆոնային ռեժիմում։ Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ անջատել բոլոր պատուհանները։
Էկրանի լուսավորությունը առավելագույնի վրա եք դնում

Անջատեք լուսավորության ավտոմատ ռեժիմն ու ձեռքով կարգավորեք լուսավորությունը՝ ձեր աչքին ավելի հարմար տարբերակով։
Միացնում եք վիբրազանգը

Վիբրազանգի գործառույթը նույնպես ազդում է մարտկոցի արագ լիցքաթփման վրա։ Օգտագործեք ձայնային ռեժիմը կամ ընդհանրապես անջատեք ձայնը։
Սխալ է արված ինքնաարգելափակման կարգավորումը

Եթե հեռախոսը ճիշտ է դրված ինքնաարգելափակման վրա, մարտկոցի ծախսը կկրճատվի։
Չեք անջատում GPS-ը, Bluetooth-ը և Wi-Fi-ը

Եթե տվյալ պահին այդ ֆունկցիաներից չեք օգտվում, անպայման անջատեք դրանք։
Երբեք չեք անջատում հեռախոսը

Փորձագետները պնդում են, որ հեռախոսը շաբաթական առնվազն մեկ անգամ պետք է անջատել։ Դա զգալիորեն երկարեցնում է մարտկոցի կյանքը։
Չեք անջատում ձայնային հրամանների ճանաչման հնարավորությունը

Android հեռախոսների մարտկոցը շատ արագ է լիցքաթափվում «OK, Google» հրամանի ճանաչման գործառույթի պատճառով։ Սմարթֆոնը մշտապես սքանավորում է ձեր խոսքն ու ձայները, սպասելով, որ դուք կասեք այս արտահայտությունը։ Այն անջատելու համար մտեք Google Now — կարգավորումներ — Ձայնային որոնում — «OK, Google» ճանաչում։
