Իմաստուն առակ կյանքում բարու ու չարի մասին․․․ՍԱ պետք է իմանան ու հետևություն անեն բոլորը

Իմաստուն առակ կյանքում բարու ու չարի մասին․․․ՍԱ պետք է իմանան ու հետևություն անեն բոլորը։Մի հնդիկ ծերուկ իր թոռանը
բացահայտել է մի պարզ ճշմարտություն բարու եւ չարի մասին.

— Մեզնից յուրաքանչյուրի ներսում պայքար է ընթանում բարի եւ չար գայլերի միջեւ։ Մի գայլը ներկայացնում է չարիքը, նախանձը,
խանդը, ափսոսանքը,եսասիրությունը, սուտը…Մյուս գայլը խորհրդանշում է բարությունը,սերը, խաղաղությունը,հույսը, ճշմարտութ-
յունը, հավատարմությունը…

Փոքրիկ հնդիկը մի պահ մտածում, իսկ հետո հարցնում է.

— Իսկ ի վերջո ո՞ր գայլն է հաղթում։

Ծեր հնդիկը ժպտում եւ պատասխանում է.

— Միշտ հաղթում է այն գալը, որին դու կերակրում ես։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика