Իմաստուն առակ ընտանիքի մասին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը

Իմաստուն առակ ընտանիքի մասին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլոր
տում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկանդալների պատճառով…Երբ նա դեռա
հաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:

Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ: Տանն անպակաս էին սկանդալ
ները, կռիվներն ու դժգոհությունները:Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունե
նալու մասին:

Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել, որ սխ
ալվել է ընտրության հարցում:Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնե
լով նույնիսկ ամենադժբախտ ընտանիքներին: Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ
բան հուշի, օգնի:

Երկար ժամանակ էին գնում, հոգնեցին,բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կան
չեց ներս: Տարավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ: Սեղանի մեջտեղի հատվածում դր
ված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ:

Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր չէր ուտել: Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդ
քան մոտ էր…Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին:
Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմյանց էին կերակրում:

Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և սկ
սեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի իմաստը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика