Իմ 2-րդ հղիությունն էր, մեր երազանքներով սպասված բալիկն էր, իսկ ես․․․Բժշկի սենյակից դուրս եկա արտասվելով, բայց ինչպես հետո պարզվեց իզուր, երբեմն բժշկությունն էլ կարող է սխալվել

Իմ 2-րդ հղիությունն էր, մեր երազանքներով սպասված բալիկն էր, իսկ ես․․․Բժշկի սենյակից դուրս եկա արտասվելով, բայց ինչպես
հետո պարզվեց իզուր, երբեմն բժշկությունն էլ կարող է սխալվել

-Ձեր երեխայի մոտ նկատվում են Դաունի համախտանիշի բոլոր նշանները, – ասաց ՈՒՁՀ մասնագետը՝ զննումից հետո,-խորհուրդ
եմ տալիս կատարել մի քանի պրոցեդուրա, եթե դիագնոզը հաստատվի, արդեն ինքներդ որոշեք, աբորտ անել թե թողնել երեխային։

Դա իմ երկրորդ հղիությունն էր, մեր երկար սպասված բալ իկն էր, և հենց առաջին ստուգման ժամանակ նման խոսքեր լսեցի։ Ես
դողացող ոտքերով դուրս եկա սենյակից, այն քան մեծ էր շոկս, որ չէի կարողանում անգամ խոսել։ Ամբողջ մարմնով դողում էի՝ սար-
սափեցնելով միջանցքում նստած մարդկանց։

Ես պիտի կես ժամվա ընթացքում որոշեի, համաձյնվել կատարել ամնիոցենտեզ թե ոչ։ Դա բավականին բարդ և վտանգավոր պրոցե-
դուրա է, չէի կարողանում կողմորոշվել։ Զան գեցի ամուսնուս և նա ասաց, որ պետք չէ։ Հետո զան գեցի մորս, նա ճիշտ հակառակ
խորհուրդ տվեց․

–Չես կարող ամբողջ հղիության ընթացքում անորոշության մեջ ապրել։ Պիտի իմանաս, թե ինչ է կատարվում երեխայիդ հետ։

Ի վերջո, ես համաձայնվեցի։ Կատարած պրոցեդուրայից հետո ինձ սարսափելի վատ էի զգում, մի կերպ հասա տուն և պառկեցի։ Ես
միայն հիմա եմ գիտակցում, որ հղիությունս մեծ վտանգի տակ էր, հաճախ այդ անալիզը հանգեցնում է անդառնալի կորուստների։1
շաբաթ սպասում էինք պատասխանին․ կյանքիս ամենատանջալի և նյարդայն շրջանն էր։ Վերջապես զանգեցին հիվանդանոցից և
ասացին, որ ամեն ինչ լավ է, երեխան էլ տղա է։

Ճիշտ ժամկետին ծնվեց որդիս՝ առանց որևէ հիվանդությունների, լիարժեք առողջ։Իմ փորձի հիման վրա հասկացա, որ սքրինինգն-
երը խնդիրները հայտնաբերելու ամենահուսալի տարբերակը չեն։ Հաճախ տեղի են ունենում սխալներ, որոնց պատճառով հղի կա-
նայք խորը ապրումներ են ունենում։

Այժմ նայում եմ հետ և հասկանում, որ բախտս ուղղակի բերել է։ Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ պրոցեդուրայից հետո հղիությունն ընդ-
հատվում է։ Պետք է 100 անգամ մտածել՝ նախքան որևէ լրացուցիչ պրոցեդուրաներ կատարելը։ Հուսամ, իմ փորձը ձեզ կօգնի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика