Ֆորմալ հավաքույթի ժամանակ անծանոթ մարդկանց քաղաքակական, կրոնական հայացքների, առողջական վիճակի կամ էլ աշխատավարձի չափսի մասին հարցնելն անտակտություն է: Առանց նախապես զանգելու հյուր գնալ չի կարելի: Անձրևանոցը բաց վիճակով չորացնել չի կարելի: Պայուսակը պետք չէ ծնկներին դնել կամ այն աթոռին, որին նստած եք. դրեք այն հատակին կամ կախեք աթոռի հենակից:
Բրենդային խանութների տոպրակները պետք չէ պայուսակի փոխարեն օգտագործել: Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է, իսկ եթե պարզապես միասին եք, ապա հաշիվը պետք է կիսել, եթե այլ բան չառաջարկվի:

Վերելակ առաջինը պետք է մտնի տղամարդը, սակայն դուրս գալիս առաջինը պետք է դուրս գա նա, ով դռանն ավելի մոտ է կանգնած: Կինոթատրոնում, թատրոնում կամ այլ նմանատիպ դահլիճում դեպի ձեր նստատեղերը շարժվելիս հարկավոր է նստածներին դեմքով շրջված անցնել: Յուրաքանչյուր անձի, ում 12 տարեկանն արդեն լրացել է, պետք է «դուք»-ով դիմել:
Սենյակ մտնելիս հարկավոր է թակել, անգամ եթե դա ձեր երեխայի սենյակն է: Համընդհանուր հայտարարել, որ դուք դիետա եք պահում, անտակտ է: Գիշերանոցը տնային հագուստի փոխարեն չեն կրում:
Տղամարդիկ չպետք է կոճկեն բաճկոնի ներքևի կոճակը: Հասարակական վայրերում կամ հյուր գնալիս բջջայինը սեղանին դնելը գեղեցիկ չէ: Հետևյալ 5 բանն ավելի լավ է գաղտնի պահել ուրիշներից՝ ունեցվածքի չափը, տնային խնդիրները, սիրային հարաբերությունները, անպատվությունն ու մեծարանքի արժանանալը:
