Ընկերուհիս որոշել էր նշել իր ծննդյան տարեդարձը նշել մեր ամառանոցում, բայց ամեն ավատն այն է, որ ինձ դրա մասին ասում է
ծնունդից 1 օր առաջ․․․Զայրույթս չգիտեմ ինչպես թաքցնեմ։Ես շուրջ 10 տարի աշխատում եմ նույն ընկերությունում: Լավ հարաբե-
րությունների մեջ եմ բոլոր գործընկերներիս հետ: Բայց ավելի մոտ եմ Սոնայի հետ: Շատ լավ կին է: Մենք անմիջապես ընկերացանք,
և մեր ամուսիններն էլ լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ։

Անցյալ տարի ամուսնուս հետ ավարտեցինք մեր ամառա նոցի շինարարությունը։ Մի քանի անգամ հրա վիրեցինք Սոնային ու նրա
ամուսնուն: Բայց վերջերս տեղի ունեցավ մի բան, որը փոխեց իմ վերաբերմունքը Սոնայի նկատմամբ:Մոտենում էր Սոնայի ծննդյան
օրը: Նա զբաղված էր տարեդարձի կազմակերպման գործերով: Ասում էր, որ շատ հյուրեր է ունենալու: Եվ, ի մեծ զարմանս ինձ, նա
չգիտես ինչու որոշել էր այն նշել իմ ամառանոցում, բայց դրա մասին ինձ տեղյակ չէր պահել, որոշել էր, որ ես հաստատ դեմ չեմ լինի
իր գաղափարին։

Նա պատրաստվում էր նել տարեդարձը շաբաթ օրը և ուրբաթ օրը երեկոյան ուշ ժամի տեղեկացնում է, որ մեր ամառանոցում է նշե
լու: Ես հանկարծակի եկա և ասացի, որ ես համաձայն չեմ:Նա վի րա վորվեց, վրդով վեց, կոպիտ ասաց, որ հյուրերին արդեն հրավի-
րել է և ես չեմ կարող փչ ացնել նրա տոնը: Ես նրան ասացի, որ պետք էր նախօրոք ճշտել:Ես չիմացա, թե նա որտեղ նշեց տարեդար-
ձը: Այդ օրվանից մեր հարաբերությունները վա տացան: Նա նույնիսկ չի բարևում ինձ:
