Երիտասարդացնող դիմակ տան պայմաններում, ընդամենը 5 րոպեում․ Այս մասին լռում են կոսմետոլոգները․․․

Ինչի՞ համար վախենալ ծիծաղելուց, որպեսզի խուսափեք կնճիռներից․․․ Ինչի համար խեղդել էմոցիաները, եթե կա միջոց՝ դրանց առաջացումը կանխարգելելու համար։ Եթե նախընտրում եք բնական կոսմետիկ պրոցեդու-րաներ, ապա անպայման կարդացեք սա։

Խոսքը գնում է լիֆթինգի էֆեկտով դիմակի մասին,որը ոչ միայն կնճիռների առաջացումը կանխարգելելու ունա-կությամբ է օժտված, այլև արդյունավետ է դրանք ջնջելու հարցում։Այս դիմակը լավագույն լուծումն է՝ ծերացման նշաններից ազատվելու համար։ Այն ձգում է, սնուցում ու խոնավեցնում մաշկը՝ հաղորդելով ավելի երիտասարդ ու առողջ տեսք։Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստել, և ինչը ոչ պակաս կարևոր է, մատչելի է։

Կիտրոնա-ձվային դիմակի համար անհրաժեշտ է․

1․ 1 ձվի սպիտակուց

2․ 1/2 թ․գ․ կիտրոնի հյութ

Ինչպես պատրաստել․

Վերցրեք միջին չափի 1 ձու ու առանձնացրեք դեղնուցն ու սպիտակուցը։Հարեք սպիտակուցը՝ մինչ փրփրելը։ Ա-վելացրեք կիտրոնի հյութ։Հարեք ևս մի քանի րոպե, մինչ համասեռ զանգված կստացվի։

Կիրառման եղանակ․

Առաջին հերթին պետք է լավ մաքրել դեմքի մաշկը։ Մի մոռացեք նաև պարանոցի մասին։Համոզվեք, որ ձեռքերը մաքուր են, և մատների ծայրերով մի քիչ խառնուրդ վերցրեք ու շրջանաձև շարժումներով քսեք դեմքին ու պա-րանոցին։Դիմակը շուտ է չորանում։

Թողեք 5-10 րոպե, այնուհետև հեռացրեք դիմակի մնացորդները՝ գոլ կամ սառը ջրով։Վերջում խոնավեցնող քսուք օգտագործեք։Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3 անգամ։

Եղեք առողջ ու գեղեցիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика