Երիտասարդ աղջիկը նստած էր սրճարանում ու հուսահատված փորձում էր ինչ-որ բան թաքցնել․ երբ բերեցին հաշիվը, նա արտասվեց․․․

Ես նստած էի քաղաքի սրճարաններից մեկում, երբ ներս մտավ մի երիտասարդ աղջիկ։ Նա զբաղեցրեց իր տեղը ու սկսեց սպասել ինչ-որ մեկին՝ հավանաբար ընկերոջը։ Ես միանգամից նկատեցի, թե նա ինչպես է փորձում մարդկանց հայացքերից մի բան թաքցնել, ու իմ սիրտը դողաց․․․

Իրականում աղջիկը չուներ մազեր։ Կարծում եմ, նա զրկվել է դրանցից քիմիաթերապիայի հետևանքով։Ես այն-քան խղճացի նրան։ Այդքան երիտասարդ, բայց նման բանի միջով է անցել։ Գիտեք, 2 տարի առաջ կինս հեռա-ցավ կյանքից։ Ու ես ստիպպված էի բավականին երկար ժամանակ հետևել, թե ինչպես է հանգում իմ ողջ կյան-քի միակ սերը․․․

Դրա համար էլ ցանկացա ինչ-որ կերպ ուրախացնել այդ աղջկան, նրան հույս տալ։ Բայց ի՞նչ կարող էի անել։ Հանճարեղ մի բան մտածեցի։ Ես կանչեցի մատուցողուհուն ու բացատրեցի, որ ցանկանում են փակել այդ աղջկա ու իր ընկերոջ հաշիվը, բայց նրանք չպիտի իմանային, թե դա ով է արել։ Նաև խնդրեցի մատուցողուհուն երկտող փոխանցել։ Ահա թե ինչ էի գրել․

—Ինչ-որ մեկի մտքով այսօր անցավ, որ դու շատ գեղեցիկ ես, հիասքանչ ժպիտ ունես, իսկ աչքերդ ունակ են լուսավորել ողջ աշխարհը։ Քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Պարզապես հիշիր դրա մասին։ Քեզ լավ օր, հրաշք աղջիկ։

15 րոպեից աղջիկն ու իր կողակիցը խնդրեցին հաշիվը։ Ես տեսա, թե ինչպես մատուցողուհին նրանց ասաց, որ իրենց փոխարեն արդեն վճարել են։ Աղջիկը շատ զարմացավ․

—Բայց ո՞վ, ինչի՞ համար։

Իսկ երբ բացեց երկտողը ու սկսեց կարդալ, նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Հետո նա ժպտաց։ Անկեղծ, մեծ ու ուրախ ժպիտով․․․ Նրա ընկերն էլ չզսպեց ժպիտը։ Ակնհայտ էր, որ սիրելիի ժպիտն իր համար ամեն ինչ էր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика