Երեկոյան քնելուց առաջ որդիս զգուշացրեց, որ առավոտյան վեր չկենամ անկողնուց մինչև, որ ինքը արթնացնի․ Պարզվեց, որ ինձ
մեծ անակնկալ է սպասվում․․․Երեկոյան՝ քնելուց առաջ, որդիս զգուշացրեց ինձ, որ հանկարծ վաղ առավոտյան չաթրնանամ, քանի
որ ինձ համար նախաճաշ ու անակնկալ են պատրաստելու:

Աչքերս բացեցի առավոտյան, առանց զարթուցիչի: Սովորաբար 6.30 եմ արթնանում, ու այդ օրն էլ բացառություն չէր: Բայց հիշեցի
որդուս ասածը ու որոշեցի պառկել:Պառկած մնացի մինչ 9.30… Քնած են: Արդեն մեջքս ցավում էր ուղղակի պառկելուց, սուրճ էի
ուզում, քաղցած էի, բայց չէի կարող փչացնել երեխաներիս անակնկալը:
Վերջապես ուղիղ 10.00-ին շարժվեցին: Լսեցի ձայները, որ սենյակից դուրս են գալիս, հասնում խոհանոց:Հանկարծ այնպիսի աղմուկ
բարձրացրեցին, որ նույնիսկ անշնչացած մարդը կարթնանար: Բայց ես դիմանում էի:Սկսեցին դարակներից թավաներ, գդալներ ու
պատառաքաղներ հանել:

Ձևացնում էի, իբր քնած եմ: Զգում էի, որ ինչ-որ բան են տապակում,իսկ ծորակից այնքան ջուր էր գալիս,որ այդքան սուրճ հաստատ
չէի խմի:Հետո կրտսերին ուղարկեցին իմ սենյակ՝ համոզվելու, որ քնած եմ: 3-ամյա աղջիկս դուռը պատին խփելով բացեց, ներս մը-
տավ, տեսավ, որ աչքերս փակ են, հետո փակեց քիթս, ու երբ ձայն չհանեցի, համոզվեց, որ քնած եմ:
-Հաաա, քնած է, մայլիկը քնած է…
Հետո տղաս քույրիկներին հրամայեց փո ւչիկներ փչել: Կրտսերիս մոտ չէր ստացվում, նա լացելով վազեց մոտս ու խնդրեց առանց
արթնանալու փչել: Ես աչքերս փակ 4 հատ փուչիկ փչեցի:

-Քնիր, մայրիկ, շուտով անակնկալդ պատրաստ կլինի… -շշնջաց նա ականջիս մոտ ու դուրս եկավ:
Պատկերացնում եք, ինչ բախտավոր մայրիկ եմ. 3 երեխա ունենալով հանդերձ՝ ծննդյանս օրը քնում եմ մինչ ժամը 11-ը:Վերջապես
արթնացրեցին ինձ ու կանչեցին խոհանոց: Մաքուր ափսե գրեթե չէր մնացել, ամբողջ խոհանոցը ալյուրի մեջ կորած էր, իսկ սեղա-
նին դրված էր մի մեծ բլիթ:
-Ծնունդդ շնորհավոր, մայրիկ…
Ու գիտեք ինչ, 35 տարվա ընթացքում դրանից լավ նվեր դեռ չէի ստացել:
