Երբ դեռ փոքր էի, հայրիկս միշտ ինձ հատուկ ժամանակ էր հատկացնում․․․Հետո մի բան արեցի, որի համար մինչև օրս չեմ կարո-
ղանում ինձ ներել։Լավ հիշում եմ, երբ փոքր աղջնակ էի, հայրս ամեն անգամ որևէ գործ անելիս, ինչ-որ բան վերանորոգելիս կանչում
էր ինձ ու խնդրում պահել մուրճը։ Այդ ընթացքում մենք զրուցում էինք ամեն ինչի մասին։

Ես երբեք չեմ տեսել,որ հայրս ալկոհոլ օգտագործի,մինչ ուշ գիշեր նստի ընկերների հետ։Նա իր ողջ ազատ ժամանակը տրամադրում
էր ընտանիքին։Հետո ես մեծացա ու գնացի տնից, քանի որ ընդունվել էի համալսարան։ Այդ ժամանակվանից սկսած հայրս ինձ զան
գում էր ամեն կիրակի առավոտյան։
Հետո երբ ես տուն գնեցի, նա եկավ ու նորոգեց՝ չնայած, որ շատ շոգ օրեր էին, իսկ ինքը կիսատ էր թողել իր բոլոր գործերը։ Բայց ես
այդ ժամանակ չկարողացա մնալ հորս կողքին, զրուցել․․․ Շատ զբաղված էի։4 տարի առաջ հայրս այցելել էր ինձ։ Նա մի քանի ժամ
չարչարվեց, որ հավաքի դստերս պահարանն ու մահճակաը։

Նա ինձնից մի բաժակ թեյ խնդրեց․ ես պիտի նստեի նրա կողքին, զրուցեի, բայց չկարողացա, ժամանակ չունեի։Հերթական կիրակի
էր, երբ հորիցս զանգ ստացա։ Նա սկսեց այնպիսի թեմաների շուրջ խոսել, որոնք արդեն բազմիցս էինք քննարկել։ Ես շտապում էի,
ու դրա համար էլ շատ կարճ խոսեցի՝ ընդհատելով մեր խոսակցությունը։

Մի քանի ժամից զանգ ստացա ու տեղեկացա,որ հայրս հիվանդանոցում է․․․․Ես նույն օրը տմոս գնեցի ու շտապեցի նրա մոտ։ Ին-
սուլտ․․․ Չհասցրեցի հորս հրաժեշտ տալ։ Այժմ նա ինձ հետ զրուցելու ժամանակ չուներ։ Ու ես հասկացա, թե որքան քիչ եմ խոսել
նրա հետ, որքան քիչ բան գիտեմ նրա մասին, նրա խորը մտքերի ու երազանքների մասին։
Խնդրում եմ, ձեր հարազատներին, հատկապես եթե նրանք ունեն դրա կարիքը, որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք․․․
Գուցե դա ձեր վերջին զրույցն է․․․
