Սպիտակափայլ և գեղեցիկ ժպիտը՝ ատամների, լնդերի և բերանի խոռոչի առողջությունը ցույց տվող կարևոր պայմանն է։ Բերանի խոռոչի կանոնավոր խնամքը՝ առողջության և գեղեցկության գրվականն է։ Այդ պատճառով էլ, որպեսզի ունենաք հոլիվուդյան ժպիտ՝ ձեզ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենայի գլխավոր կանոններին և կանոնավոր այցելել ստոմատոլոգին։ Իմ ստոմատոլոգը պատմել է ինձ, որ ընդամենը 1 գդալ կոկոսի յուղը կարող է մաքրել ատամները, կանխել քարերի առաջացումը, կարիեսը և պահպանել դրանք առողջ և ամուր վիճակում։
Այն պարունակում է ուժեղ հակաբակտերիալ, հակամիկրոբային և հակասնկային հատկություններ։ Գիտնականները նշել են, որ կոկոսի յուղը արդյունավետ այլընտրանք է քիմիական նյութերի դեմ, որոնք օգտագործվում են ատամների խնամքի համար։ Ինչպե՞ս կոկոսի յուղից պատրաստել տնական ատամի մածուկ։

Բաղադրիչներ՝ 5 ճաշի գդալ կոկոսի յուղ, 5 ճաշի գդալ սննդի սոդա, 20 կաթիլ եթերային յուղ՝ ըստ ձեր նախընտրության, 1 թեյի գդալ մեղրախոտ (ստեվիա)։
Պատրաստումը՝
Միացրեք բոլոր բաղադրիչները և մանրակրկիտ խառնեք, կարող եք անգամ օգտագործել բլենդեր, որպեսզի ստանաք միատարր զանգված։ Այնուհետև լցրեք այն ապակե տարայի մեջ և ամեն օր օգտագործեք ատամները մաքրելու նպատակով։ Փոփոխությունները կզգաք շատ շուտով։ Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
