Ես նրանց համար թոռներ եմ ունենում, իսկ բնակարանն ափսոսում են տալ մեզ․․․ Հիմա ես ի՞նչ անեմ։Շուտով ես ու ամուսինս կու-
նենաք մեր երկրորդ բալիկին։ Մենք հույս ունեինք,որ համալրման կապակցությամբ ծնողներս մեզ կնվիրեն իրենց բնակարանը, բայց
նրանք չեն էլ պատրաստվում անել դա։

Հայրս ու մայրս երկուսով ապրում են 3-սենյականոց բնակարանում, ես այնտեղ եմ մեծացել ու նույնպես բաժին ունեմ։ Իմ շնորհիվ
ծնողներս շուտով կունենան իրենց երկրորդ թոռնիկին, բայց ոչ ուզում են տուն տալ, ոչ էլ թոռան հետ ավելի շատ ժամանակ անց-
կացնել։Մենք պլանավորել էինք, որ երբ ծնողներս մեզ տան իրենց մեծ բնակարանը, մենք կվաճառենք մեր 1-սենյականոցը ու մեքե-
նա կգնենք, որովհետև երկու երեխաների հետ հանրային տրանսպորտ նստելը անհնար է։

Ծնողներս բացի քաղաքի բնակարանից Երևանից դուրս,մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա,սեփական տուն ունեն,որը դատարկ
է։ Նրանք չեն աշխատում, երկուսն էլ զինծառայող են եղել ու հիմա թոշակ են ստանում, բացի ինձնից ուրիշ երեխա չունեն։ Առաջար-
կում եմ, որ գնան այնտեղ, հող մշակեն, հավ պահեն, թոռներին էլ կարող են երբեմն տանել իրենց տուն, մաքուր օդին կխաղան։

Նրանք դեմ եմ։ Չեն համաձայնվում։ Ասում են, հարմար չէ, սովորել են Երևանին։ Այսինքն նրանց հարմար չէ, իսկ մեզ 4 հոգով հար-
մար կլինի 1 սենյակի մեջ։Սկեսուրս առհասարակ ոչ մի բանով չի օգնում։ Ժլատ կին է, միայն իր դստեր մասին է մատծում։ Որդուս
համար անգամ մանկասայլակ չցանկացավ գնել։
Ուղղակի հիմա չեմ պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու, երբ մի քանի ամսից ծնվի աղջիկս։ Ավելի ու ավելի շատ եմ համոզվում,
որ այս աշխարհում արդարություն չկա։
