Ելակով տորթ առանց թխելու

Բաղադրիչներ Հիմքի համար՝ թխվածքաբլիթ — 150-17 գր (շոկոլադե) կարագ — 70 գր Սուֆլեի համար՝ ելակ — 300 գր յոգուրտ մրգային — 300 գր (ելակի) պանիր մասկարպոնե — 250 գր շաքարավազ — 100 գր սերուցք 30-35% յուղայնությամբ — 200 մլ ժելատին — 2 թ/գդ կաթ — 100 մլ (5,2% յուղայնությամբ)

Պատրաստման եղանակ Թխվածքաբլիթները մանրացնում ենք և լցնում յուղաթղթապատ բացվող ձևամանի մեջ: Այնուհետև լցնում ենք հալեցրած կարագը, ձեռքերով խառնում և հարթեցնում: Զանգվածը տեղափոխում ենք սառցախցիկ:

Պատրաստում ենք մուսսը: Կաթը եռացնում ենք, մեջը լցնում ժելատինն ու խառնում, մինչև ժալատինն ամբողջությամբ հալչի:

Ելակը կտրատում ենք:

Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք մասկարպոնեն, շաքարավազն ու յոգուրտը և հարում, մինչև ստանանք համասեռ զանգված և ավելացնում ենք ժելատինային խառնուրդը: Զանգվածը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:

Սերուցքը լավ հարում ենք, ավելացնում ելակն ու զանգվածը լցնում յուգուրտային խառնուրդի մեջ: Սուֆլեն լցնում ենք հիմքի վրա և ողջ գիշեր թողնում սառնարանում: Զարդարում ենք ըստ ճաշակի: Վայելում ենք: Ելակով տորթ , որից անհնար է հրաժարվել

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика