Եթե սիրում եք ցերեկը քնել, ապա անպայման իմացեք ՍԱ․ Ահա, թե ինչ է տեղի ունենում Ձեր օրգանիզմի հետ․․․

Արդյո՞ք ուշադրություն դարձրել եք, որ ցերեկվա ժամերին 5 րոպեանոց քունը՝ թեկուզ նստած կամ կիսանստած վիճակում, ավելի շատ էներգիա է տալիս, քան գիշերվա 7-8 ժամ տևողությամբ քունը։Պարզվում է, որ չի պետք չէ ինքներդ ձեզ զրկել այդ հաճույքից։Եթե կա հնարավորություն, ցանկալի է քնել ցերեկը առնվազն կես ժամ։ Դա կտա էներգիա և ուժ, օրն աննկատ կանցնի, իսկ առօրյա գործերն այդքան հոգնեցնող չեն թվա։

Էլ ինչ դրական կողմեր ունի ցերեկային քունը․

1․ օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոնի մեծ քանակություն։ Քնած ժամանակ ակտիվորեն ար-տադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ թեկուզ կարճ հանգստից հետո մեր տրամադրությունը լավանում է։

2․ լավանում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկվա ժամերին քունը, ինչպես պարզել են գիտնականները,
հավասարազոր է 200մգ կոֆեինի։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։

3․ մեծանում է ստեղծագործական պոտենցիալը։ Գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկվա ժամերին։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ աշխատանքային պրոցեսի ընթացքում։

4․ լավանում է հիշողությունը։ Օրինակ, եթե ոտանավորը չէիք կարողանում սովորել, կարճատև քնից հետո այն հեշտ կմտապահեք։
5․ 5 զգայարաններն ավելի սրացած են դառնում։ ՈՒտելիքն ավելի համեղ կթվա, երաժշտությունը՝ հնչեղ, գույ-ները՝ վառ։

6․ նվազում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակը։ Այն ապաակտիվանում է քնած ժամանակ։ Դրա մեծ քանա-կությունը առաջացնում է դժգոհություն, անհիմն բարկություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика