Եթե ունեք նպատակ, ապա դրան հասնելու համար հիշեք 72 ժամի կանոնը․․․Որպեսզի որևէ նպատակի հասնեք, պետք է որոշել, թե
ինչ եք ուզում և ինչպես: Բայց, մյուս շատ կարևոր մասն է, որ այն ինչ որոշել եք՝ անմիջապես սկսեք անել: Մեր մտածելակերպի թեր
ությունն այն է, որ մարդիկ միայն սիրում են երազել իրենց նպատակների մասին, բայց դրանց հասնելու համար գրեթե ոչինչ չեն ան
ում: Շատ հաճախ նրանք իրենց էներգիան սպառում են միայն երազելով:

Որքան հաճախ կարելի է տեսնել «մեծ բարձունքներ», որոնք գոյություն ունեն միայն մարդկանց գլուխներում: Այնպես որ, եթե որևէ
նպատակի իրականացմանը ձեռնամուխ չեք լինում 72 ժամվա ընթացքում, ապա կարող եք այն հանգիստ նետել գաղափարների աղ
բանոցը:

Ահա թե ինչու:
Բանն այն է, որ մարդկային ուղեղն այնպես է ծրագրված, որ եթե որոշակի գաղափար մնում է միայն որպես ծրագիր ու մարդը դրա
իրականացման քայլեր չի անում, ուղեղի կողմից դա ընկալվում է մոտավորապես ասյպես՝. «Ահա, նա միայն գծում է ինչ-որ պատկեր
ներ, բայց քայլ չի անում: Դա նշանակում է, որ այդ նպատակն այնքան էլ մեծ նշանակություն չունի»: Այսպիսով, մարդը դադարում
է հավատալ սեփական նպատակի իրագործմանը:

Այնպես որ, եթե ուզում եք հասնել ձեր երազանքների իրականացմանը, ապա սկսեք գործել առաջիկա 72 ժամվա ընթացքում: Սա չի
նշանակում, որ այդ ժամանակահատվածում պետք է իրականացնեք այն: Պարզապես պետք է սկսեք անել նպատակին ուղղված ձեր
առաջին քայլերը: Հակառակ դեպքում ձեր երազանքն այդպես էլ կմնա որպես չիրականացված երազ:
