Ծխելը վնասակար սովորույթներից մեկն է, որից մարդիկ դժվարությամբ են ձերբազատվում: Այն վնասակար ազդեցություն է թողնում ամեն մի օրգանի վրա, ամենից առաջ` թոքերի: Դա կարող է հանգեցնել բրոնխիտի կամ ասթմայի առաջացմանը: Բուժոլորտի փորձագետները 5 տարուց ավելի ծխող մարդկանց խորհուրդ են տալիս օգտագործել հետևյալ տնական դեղամիջոցը, որն օգնում է մաքրել թոքերը:
Ինչպես մաքրել թոքերը
Անհրաժեշտ բաղադրիչները

2 թեյի գդալ քրքում
1 փոքր շերտ կոճապղպեղ
1 լիտր ջուր
400 գրամ սխտոր (մաքրած, կտրատած)
400 գրամ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ջուրը նախ պետք է տաքացնել, ապա ավելացնել շաքարավազը: Երբ ջուրն սկսի եռ գալ, կարելի է ավելացնել նաև մյուս բաղադրիչները, 5 րոպե թողնել կրակին, որ եռա և վերցնել: Սառչելուց հետո կարելի է օգտագործել 2 ճաշի գդալ ամեն առավոտյան դատարկ ստամոքսին և 2 ճաշի գդալ` երեկոյան ուտելուց հետո: Խառնուրդը պետք է պահել սառնարանում:
