Եթե ունեք դեմքի հետ կապված խնդիրներ, ապա օգնության կհասնի հրաշք Ալոեն

Ալոեն պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր և օգտակար նյութեր, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա: Բույսն օտագործում են ոչ միայն կոսմետիկ, այլև բուժիչ նպատակներով: Ալեո վերան բուժում է ակնեն, հարթեցնում է կնճիռները, վերացնում է բծերը, քորը և կարմրությունը:

1. Երիտասարդացնող դիմակ.

Խառնիր 2 ճ/գ ալոեի քերած տերևներով շիլա, նույնքան կաթ և 1 հում ձվի դեղնուց:

Խառնիր բաղադրիչները և քսիր դեմքիդ, թող 20 րոպե: Լավ լվա ջրով:

2. Պզուկների դեմ միջոց.

Անհրաժեշտ կլինի 1 թ/գ ալոեի հյութ, 1 թ/գ թթվասեր և կես ձվի դեղնուց:

Խառնիր և քսիր դեմքիդ, սպասիր, մինչև վրայի շերտը չորանա, և քսիր հաջորդը: Թող 30 րոպե:

3. Լվացվելու լոսյոն.

Վերցրու կես բաժակ եռացած գոլ ջուր, ավելացրու 1 թ/գ գլիցերին, 2 թ/գ ալոեի հյութ և 1 թ/գ կիտրոնի հյութ:

Թափահարիր և բամբակով սրբիր դեմքդ: Լվա ջրով:

4. Թարմացնող քառակուսիներ՝ բորբոքման դեմ.

Ալոեի թարմ հյութը սառեցրու սառույցի ձևամանով:

Դրանցով ամեն առավոտ սրբիր դեմքդ:

Այս միջոցը հրաշալիորեն վերացնում է բորբոքումները, կարմրությունը, փրկում է այրվածքների դեպքում:

5. Դիմակ քամուց կոշտացած մաշկի համար.

Վերցրու 1-ական թ/գ մեղր, վարսակի ալյուր, ալոեի հյութ, գլիցերին և խառնիր:

Քսիր խնդրահարույց մասերին, թող 20 րոպե, հետո լվա ջրով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика