Դուք անպայման պիտի փորձեք նիհարեցնող այս միջոցները․ դրանք հասանելի են բոլորին, արդյունավետ և անվնաս են

Ահա թե ինչպես կարելի է նիհարել՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու։ Սերունդների կողմից փորձված միջոցներ։

Եգիպտացորենի մազիկներ

Եռման ջրի մեջ ավելացնել 1ճ․գ․ եգիպտացորենի մազիկներ, եփել պետք չէ, պարզապես թրմել 5-10 րոպե։ Օրվա ընթացքում 5 բաժակ այսպիսի թեյ խմել։ Ըմպելիքը ոչ մի վնասակար ազդեցություն չի ունենում օրգանիզմի վրա և այն կարող է օգտագործվել երկարատև ժամանակ։ Ի դեպ, եգիպտացորենի մազիկներ կարող եք գտնել նաև դեղատներում։

Խնձորի քացախ

Խնձորի քացախը հալացնում է ճարպը և արագացնում նյութափոխանակությունը, ինչ էլ հանդիսանում է անթերի համադրություն։ 1թ․գ․ խնձորի քացախ ավելացրեք 1 բաժակ ջրին և ընդունեք այն նախաճաշից առաջ։ Սա ամենահամեղ ըմպելիքը չէ, բայց ապահովում է զգալի արդյունք։

Նեխուր

Իսկ դուք գիտեի՞ք,որ նեխուրն ունի բացասական կալորիականություն։Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մարսելու ժամանակ դուք ավելի շատ կալորիա եք ծախսում, քան ստացել եք նեխուրն ուտելիս։

Սև քիմիոն (չաման)

Արևելքում համարում են, որ այս համեմունքը կանխարգելում է ճարպակալումը, այդ իսկ պատճառով էլ այն օգտագրծվում է այն մթերքների մեջ, որոնցից արագ է ավելանում քաշը, օրինակ՝ հաց և թխվածքներ։

Մեղր և դարչին

Ամեն առավոտ, նախաճաշից կես ժամ անց և երեկոյան քնելուց առաջ խորհուրդ է տրվում օգտագործել 1թ․գ․ մեղր ու դարչին՝ լուծած 1 բաժակ տաք ջրի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика