Դուրս եկա ՈՒՀՁ հետազոտություն իրականացնող բժիշկի սենյակից և սկսեցի արտասվել․ Չէի կարողանում հավատալ, որ դեռ չծն-
ված երեխաս․․․-Ձեր երեխայի մոտ նկատվում են Դաունի համախտանիշի բոլոր նշանները, — ասաց ՈՒՁՀ մասնագետը՝ զննումից
հետո,-խորհուրդ եմ տալիս կատարել մի քանի պրոցեդուրա, եթե դիագնոզը հաստատվի, արդեն ինքներդ որոշեք, աբորտ անել թե
թողնել երեխային։

Դա իմ երկրորդ հղիությունն էր, մեր երկար սպասված բալիկն էր, և հենց առաջին ստուգման ժամանակ նման խոսքեր լսեցի։Ես դո-
ղացող ոտքերով դուրս եկա սենյակից, այնքան մեծ էր շոկս, որ չէի կարողանում անգամ խոսել։ Ամբողջ մարմնով դողում էի՝ սարսա-
փեցնելով միջանցքում նստած մարդկանց։
Ես պիտի կես ժամվա ընթացքում որոշեի, համաձյնվել կատարել ամնիոցենտեզ թե ոչ։ Դա բավականին բարդ և վտանգավոր պրոցե-
դուրա է, չէի կարողանում կողմորոշվել։Զանգեցի ամուսնուս և նա ասաց,որ պետք չէ։Հետո զանգեցի մորս, նա ճիշտ հակառակ խոր-
հուրդ տվեց․

-Չես կարող ամբողջ հղիության ընթացքում անորոշության մեջ ապրել։ Պիտի իմանաս, թե ինչ է կատարվում երեխայիդ հետ։
Ի վերջո, ես համաձայնվեցի։ Կատարած պրոցեդուրայից հետո ինձ սարսափելի վատ էի զգում, մի կերպ հասա տուն և պառկեցի։ Ես
միայն հիմա եմ գիտակցում, որ հղիությունս մեծ վտանգի տակ էր, հաճախ այդ անալիզը հանգեցնում է անդառնալի կորուստների։ 1
շաբաթ սպասում էինք պատասխանին․ կյանքիս ամենատանջալի և նյարդայն շրջանն էր։

Վերջապես զանգեցին հիվանդանոցից և ասացին, որ ամեն ինչ լավ է, երեխան էլ տղա է։Ճիշտ ժամկետին ծնեց որդիս՝ առանց որևէ
հիվանդությունների, լիարժեք առողջ։Իմ փորձի հիման վրա հասկացա, որ սքրինինգները խնդիրները հայտնաբերելու ամենահուսա-
լի տարբերակը չեն։ Հաճախ տեղի են ունենում սխալներ, որոնց պատճառով հղի կանայք խորը ապրումներ են ունենում։
Այժմ նայում եմ հետ և հասկանում, որ բախտս ուղղակի բերել է։ Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ պրոցեդուրայից հետո հղիությունն ընդ-
հատվում է։ Պետք է 100 անգամ մտածել՝ նախքան որևէ լրացուցիչ պրոցեդուրաներ կատարելը։ Հուսամ, իմ փորձը ձեզ կօգնի։
