Գնացել էի հարուստ ընկերուհուս այցելության․ Նրան խնդրեցի ցույց տալ, թե ինչ կա սառնարանում․․․Ես շոկի մեջ եմ

Դպրոցն ավարտելուց արդեն 10 տարի է անցել, բայց ես մինչև հիմա էլ շփվում եմ համադասարանցիներիս հետ։ Վերջերս էլ իմացա, որ ընկերուհիներիցս մեկը, ով 5 տարի առաջ ամուսնացել և տեղափոխվել էր Ռուսաստան, վերադարձել է։ Գրեցի նրան, խոսեցինք, որոշեցինք հանդիպել։ Ընկերուհիս ասաց, որ երեխաները փոքր են, սրճարան գնալ հարմար չէ, և ինձ իրենց տուն հրավիրեց։

Ես մինչ այդ էլ գիտեի, որ ընկերուհուս ամուսինն ունևոր ընտանիքից է, բայց մտնելով նրանց տուն՝ համոզվեցի դրանում։ Երբ նստած էինք խոհանոցում, Անին բացեց սառնարանը, և ես չկարողանալով զսպել հետաքրքրա-սիրությունս՝ հարցրեցի, արդյոք կարող եմ տեսնել, թե ինչպես է սնվում նրա ընտանիքը։ Ընկերուհիս միայն ժպ-տաց և անցավ մի կողմ։Լցոնած պղպեղ՝ ամերիկյան ոճով․ բաղադրատոմս

Անկեղծ, ես ակնկալում էի տեսնել թանկարժեք երշիկեղեն, ինչ-որ ռեստորաններից պատվիրած պատրաստի ուտեստներ, պաշտետներ, չտեսնված պանրի տեսականի․․․ Իսկ գտա․․․Մի կաթսա լցոնած պղպեղ, ոլոռով ապուր, վարսակի շիլա և տանը պատրաստած կաթնաշոռով բուլկի։ Այդ առումով ինձ հնարավոր չէ խաբել, ես առաջին հայացքից հասկանում եմ, խանութից գնած է թխվածքը թե տնական է։

Պարզվեց, որ նախկին համադասարանցիս՝ ամուսնացած լինելով հարուստ տղամարդու հետ, ունենալով 2 փոքր երեխա, ինքն է պատրաստում ամբողջ ուտելիքը։ Անին ասաց, որ սնունդը տանը պատրաստելու հաշվին շատ գումար են խնայում։ Ամսական 150 000 դրամից ավել։ Իսկ ընդհանուր առմամբ սնվելու վրա նրանք ծախսում են մոտ 250 000 դրամ։ Եթե սնվեին կիսաֆաբրիկատներով և սրճարաններում, կարող էին 400 000-ից ավել ծախսել։

Անին ասաց նաև, որ հաճախ ինքն է հաց թխում․․․ Իսկ խնայած գումարը նրանք մի կողմ են դնում, իսկ հետո էլ մեկնում հանգստի։Ես իհարկե զարմացա, բայց և սկսեցի մտածել, թե ես որքան շատ գումար եմ թողնում սրճա-րաններում՝ մի կտոր թխվածք ու մի բաժակ սուրճ պատվիրելով։ Այդ 2000 դրամով տանը 5 անգամ սուրճ ու խմորեղեն կվայելեի։ Ճիշտ են ասում, որ հարուստ մարդիկ ավելի խնայող են ու հաշվարկող, և դա շատ լավ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика