Համակարգչային մկնիկի օգտագործման առանձնահատկությունները կարող են օգնել Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների ախտորոշման հարցում:
Այդ մասին ասված է Դյուկի համալսարանի և Microsoft-ի համատեղ աշխատության մեջ, դրա մասին գրել է Daily Mail-ը:
Հետազոտության ընթացքում մասնագետներն արհեստական ինտելեկտի միջոցով 31 միլիոն հարցում են վերլուծել Bing որոնողական համակարգում:

Աշխատության հեղինակները համեմատել են Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների ախտանշաններով հետաքրքրվող մարդկանց պահվածքն հսկվող խմբի հետ:
Պարզվել է, որ մկնիկի դողդողացող կուրսորը, դանդաղ էջափոխումը և տեղեկատվության կրկնական որոնումը Համացանցում կարող են լինել այդ հիվանդությունների զարգացման վաղ նշանները:
