Գեղեցիկ կազմվածք և ամուր կրծքեր ունենալու համար անհրաժեշտ է

Ֆրանսիացի գիտնականները ձիգ կրծքեր ունենալու համար խորհուրդ են տալիս դադարել կրծկալ կրել: Նրանք վստահեցնում են, որ կանայք, ովքեր իրենց հանդերձարանում ազատվել են կրծքերը «համակարգող» այդ պարագայից, կարող են հպարտանալ իրենց ձիգ կրծքերով. գրում է The Local-ը:Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կրծկալն առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս և մեծ կրծքեր ունեցող կանանց չի օգնում հաղթահարել մեջքի ցավը կամ որևէ կերպ թեթևացնել մեջքի վրա ընկնող ծանրությունը:

Բեզանսոնի համալսարանի գիտնական պրոֆեսոր Ժան Դենի Ռույոնը, 15 տարի ուսումնասիրելով կանացի կուրծքը և դրա հետ կապված խնդիրները, նշում է.

«Բժշկական, ֆիզիոլոգիական և անատոմիական տեսակետից կուրծքը ոչ մի օգուտ չի ստանում այն հանգամանքից, որ կրծկալի միջոցով նրա վրա քիչ է ազդում գրավիտացիոն ուժը: Ընդհակառակը, դրանից կուրծքը սկսում է կախվել»:

Ուսումնասիրություններն անցկացվել են Բեզանսոնի հոսպիտալում, ուր դրանց մասնակցել է 18-35 տարեկան 130 կին: Գիտնականը նշում է, որ այս տարիքի կանայք առանց կրծկալի թեթև են շնչում, սակայն դա չի վերաբերում 45 տարեկանից մեծ կանանց, ովքեր երեխաներ ունեն:

Գիտնականներն ավելի վաղ նշել էին, որ փարթամ կուրծք ունեցող կանայք 80%-ով ավելի շատ են հակված շաքարային դիաբետին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика