Գարեջրի դրական և բացասական ազդեցությունները

Գարեջուրը մի շարք թունավոր նյութեր է պարունակում, այդ թվում` ծանր մետաղական աղեր, ո-
րոնք էնդոկրին համակարգում փոփոխություններ են առաջացնում:

Պարբերաբար օգտագործելու դեպքում տղամարդկանց օրգանիզմում նյութեր են արտադրվում,
որոնք նվազեցնում են արական սեռական հորմոնի` տեստոստերոնի մակարդակն արյան մեջ`
միաժամանակ ակտիվացնելով իգական սեռական հորմոնի արտադրությունը:

Ժամանակի ընթացքում տղամարդկանց արտաքինում փոփոխություններ կարող են նկատվել.
մեծանում են կրծքագեղձերը, նստատեղը լայնանում է և այլն:

Գարեջուր օգտագործող կանանց մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը. ակտիվանում է տես-
տոստերոն հորմոնի արտադրությունը, և նրանք ձեռք են բերում տղամարդուն բնորոշ հատկութ-
յուններ` հաստ ձայն, մազակալում և այլն:

Կանաց մոտ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կերակրող մայրերը
պետք է հրաժարվեն գարեջրից, քանի որ երեխայի մոտ հետագայում կարող են էպիլեպսիային բը-
նորոշ երևույթներ ի հայտ գալ: Ինչ վերաբերում է հղիներին` խստիվ արգելվում է ալկոհոլի, այդ թը-
վում և գարեջրի օգտագործումը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика