«Մենք պետք է արձանագրենք, որ մենք առյուծի նման տղերք ունենք։ Եվ մենք նրանց պիտի պատշաճ գնա-հատանքի արժանացնենք։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմն իր հետ բերում է քա-ոսային վիճակներ, և այլն։ Եվ մեր հանրության մեջ պիտի լինի այն տրամադրությունը, որ որևէ պատճառաբա-նությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պիտի իմա-նան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի, և որևէ պատճառաբանություն չի ընդունվելու»,- ասաց Ն․ Փաշինյանը:
