Մրսածությունը, գրիպն ու կոկորդի ցավը ամենատարածված հիվանդություններն են։ Չնայած դեղատներից կարելի է գնել բազմաթիվ դեղահաբեր կոկորդի ցավն անցկացնելու համար, սակայն դրանցից ոչ մեկը բնական չէ։ Ներկայացնում ենք մի դեղամիջոց, որը պատրաստվում է ամբողջովին բնական բաղադրիչներից և անցկացնում կոկորդի ցավն ընդամենը 4 ժամում։
Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 250մլ ջուր
• 80 գրամ չաման
• 1 ճաշի գդալ քացախ։
Պատրաստման եղանակը
Չամանը լցնել 200մլ ջրի մեջ և դնել ցածր կրակի վրա մոտ 15 րոպե։ Երբ այն դառնա մածուցիկ խառնուրդ, ավելացնել մնացած 50մլ ջուրը և սպասել, որպեսզի խառնուրդը կրկին եռա։ Վերցնել կրակից, թողնել, որպեսզի սառչի և ավելացնել քացախն ու լավ խառնել։
