Ինչը կարողէ ավելի հաճելի լինել օրգանիզմի համար,քան լոգանք ընունելը,որի ընթացքում մարմինը մերսում ես
սիրելի ճիլոպով: Սակայն բժիշկ դերմատոլոգները խորհուրդ չեն տալիս դրանք օգտագործելՙ, քանի որ դրանք
կարող են օրգանիզմին ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ տալ:Մարմնի համար նախատեսված ճիլոպնե-
րը մասնագետների պնդմամբ հիանալի վայր են բակտերիաների բազմաց ման համար:Բանն այն է,որ այդ
ճիլոպ-ները հիմնականում չորացվում են լոգասենյակներում՝ խոնավ և տաք միջավայրում, որը բարե նպաստ
միջավայր է բակտերիաների բազմացման համար:

Ամեն անգամ լոգանք ընդունելիս,մենք ջանասիրաբար մերսում ենք մարմինը ճիլոպով,բակտերիաները թափան-
ցում են մաշկի ծակոտինե րի մեջ, դառնալով տարբեր տեսակի բորբոքումների ու մաշկային խնդիրների առա-
ջացման պատճառ: Եթե բակտերիաների առկայության մասին փաստը այնքան համոզիչ չթվաց և տպավորութ-
յուն չթողեց,ապա բորբոսի ու սնկերի առկայության մասին փաստը հավանաբար չի անտեսվի: Ականավոր դեր-
մատոլոգները պնդում են, որ ճիլոպները պետք է փոխել առնվազն ամիսը մեկ անգամ:
Որպեսզի ճիլոպը չվերածվի վարակման աղբյուրի, ապա այն պետք է չորացնել լոգասենյակից դուրս, օդափոխ-
վող վայրում:
