Ամուսնության օր. մի իրադարձություն, որի մասին գրեթե բոլորն են երազում: Մենք պատկերացնում ենք, թե
ինչպես վերջապես կմիանանք մեր սիրելիի հետ և միասին կկառուցենք մեր համատեղ կյանքը` կազմելով ամուր
ընտանիք: Սակայն ամուսնությունը մի փոքր ավելին է, քան պարզապես սիրահարվածությունը կամ սերը, որ
մտածում եք միմյանց նկատմամբ: Ներդաշնակ ամուսնական կյանք ունենալու համար անհրաժեշտ կլինեն
երկուսիդ համատեղ ջանքերը: Ամուսնական կյանք միասին մուտք գործելուց հետո պետք է միասին պահպանեք
ձեր ստեղծածը: Դրա համար էլ, մինչև այդ կարևոր քայլին դիմելը ինքներդ ձեզ հարցրեք`
Ինչ՞ը դարձրեց ՆՐԱՆ ձեր միակը:
Ակնհայտ է, որ հիմա կպատասխանեք, թե սիրում եք նրան, դա էր պատճառը: Բայց հարցը բոլորովին էլ
դրանում չէ: Մտածեք ավելի լավ, փորձեք հասկանալ, թե ինչու ձեր ունեցած մյուս տիպի հարաբերություններից
դուք ընտրեցիք նրա հետ ամբողջ կյանք անցկացնլը: Շատ կարևոր է, որ դուք առանց շրջապատի կամ հենց
ինքներդ ձեր ճնշմամբ կայացրած լինեք այդ որոշումը:
Չպետք է ամուսնանալ պարզապես ամուսնանալու համար. օրինակ՝ հիմա հաճախ այդ քայլին դիմում են
հուսահատված աղջիկները, որոնք կարծում են՝ արդեն մեծ են և այլևս չեն գտնի իրենց իրական սիրուն:

Պատրա՞ստ եք ամուսնու/կնոջ դերում լինել:
Նախքան ոգևորված ամուսնանալու որոշում կկայացնեք ` հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք դուք պատրաստ եք
լինել կնոջ/ամուսնու դերում: Սա արդեն պարզապես ընկեր-ընկերուհի կամ հարսնացու/փեսացու լինել չէ, այլ
ավելի պատասխանատու սոցիալական դեր, որը ձեզ կստիպի կիսվել նրա հետ այն ամենով, ինչ ձեր կյանքի մի
մասն է կազմում: Այդուհանդերձ, ամուսնությունը ձեզ չի զրկում ազատությունից:
Պատրա՞ստ եք ֆինանսական փորձության:
Ընտանեկան կյանքի մաս կազմող ծախսերը տարբերվում են ժամադրության ծախսերից, երբ վճարում եք
միասին ընթրիքի կամ թատոնի տոմսերի համար: Դա ներառում է ավելի մեծ ծախսեր, որի մասին պետք է
մանրամասն խոսեք ձեր զուգընկերոջ հետ հետագայում անցանկալի իրավիճակներից խուսափելու համար:
Անկախ նրանից երկուսդ էլ կաշխատեք, թե մեկը կմնա տանը, դուք պետք է նախօրոք իմանաք՝ ինչպես եք
հոգալու ձեր ծախսերը:
Կկարողանա՞ք հավատարիմ ու ազնիվ մնալ:
Դուք պետք է վստահ լինեք, որ այլևս չունեք որոշակի «բովանդակության» հետաքրքրություններ այլ մարդկանց
նկատմամբ: Եթե սիրում եք Ձեր ընտրյալին, բայց միևնույն է ուզում եք իմանալ՝ ինչպես կանցներ մեկ ուրիշի
հետ հանդիպումը, ապա ամուսնության մասին լավ է մոռանաք կամ հետաձգեք այն:
Կհարմարվե՞ք նրա ապրելաոճին:
Եթե նա ունի սովորություններ, որոնք ձեզ նյարդայնացնում են, ապա պետք է երկուսիդ համատեղ ջանքերով
լուծել այդ խնդիրը: Այնուամենայնիվ, եթե կան որոշ հարցեր, որոնց հետ զգում եք որ չեք կարող համակերպվել,
գուցե լավ կլինի շարունակեք հանդիպել, իրար հասկանալ, հետո միայն ամուսնանալու որոշում կայացնել: Եթե
որևէ հարցի շուրջ դեռ մտորում եք կամ ինչ-որ բանում վստահ չեք, ապա դեռ ամուսնանալու ժամանակը չէ:
Որպեսզի ունենաք առողջ, երջանիկ ու երկարատև ամուսնական կյանք, այդ քայլին դիմեք ձեզ լիարժեք
պատրաստ զգալուց հետո միայն:
