Արդեն լրացել է 62 տարիս․ Մի քանի օր առաջ ամուսինս այնպիսի բան ասաց, որ այլևս չեմ ուզում ապրել․․․չեմ հասկանում, ինչպես
կարող էր նման բան պատահել։Ես ու ամուսինս միասին ապրել ենք 35 տարի: Իսկ հիմա ամուսնալո ւծվում ենք: Ես 62 տարեկան եմ,
իսկ նա 68:Մեր երեխաները վաղուց առանձին են ապրում: Ամանորը մեզ հետ դիմավ որելուց հետո, հաջորդ օրը նորից գնացին, իսկ
ամուսինս ասաց, որ ինքը պիտի գնա գյուղ՝ հոր ու մոր գերեզմանին այցելելու:

Նա տուն եկավ միայն 8 օր անց և ասաց, որ հեռանում է: Պարզվեց, որ վերջերս համա ցանցում գտել էր իր նախկին սիրուն, ով ապ-
րում է հենց այդ գյուղում, ում հետ նրանք հանդիպում էին 40 տարի առաջ:Այդ կինը նրան ասել էր, որ զբաղվում է չինական բժշկութ-
յամբ, և կարող է նրան բուժել, բացի այդ կկիսի նրա հետ իր 3 սենյականոց բնակ արանը, իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է մի-
այն ամուսնալուծության մասին վկայող փաստաթուղթը:

Ես, բնականաբար, որոշեցի հենց այնպես չհանձնվել, ասացի, որ չեմ ստորագրի ոչ մի բան: Իսկ ամուսինս ավելի զզվելի կերպ վար-
վեց. նա դիմեց դատարան՝ պահանջելով ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում:Ես, իհարկե, հասկանում եմ, որ ամուսինս
նոր արկածներ է փնտրում, բայց չեմ հասկանում այդ կնոջը. ինչո՞վ պետք է մտածի 66 տարեկան կինը, որ ցանկանա ընտանիքից
կտրել այդ տարիքի տղամարդուն:

Ես չգիտեմ, գուցե նրան ինչ-որ բան են խմեցրել: Այդ կինը նույնիսկ թույլ է տալիս, որ ամուսինս օրական 100գ ալկոհոլ խմի, որպիսի
ցույց տա, որ լիովին իր կողմից է: Բայց նրան հակացուցված է ալկոհոլը…Ես նրան մի քանի անգամ փորձել եմ համոզել վերադառնալ
տուն, բայց ապարդյուն:
35 տարի միմյանց կողքի ապրելը՝ կատակ չէ, չեմ կարողանում առանց նրա:Չգիտեմ, ինչպես վարվեմ, հանգիստ թողնեմ նրան թե
փորձեմ ազդել երեխաների միջոցով…
