ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Բիլաջարի շրջանի զբոսայգում տեղադրված Ամանորի հս-կա տոնածառն այրվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվա-կան կայքը:
Տոնածառի հրդեհվելու պատճառը հայտնի չէ: Ականատեսները չեն բացառում հրդեհելու վարկածը:Ադրբեջանցի լրագրող Մուրադ Ազիմզադեն այդ առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.

«Բիլաջարում Նոր տարվա տոնա-ծառն այրվում է: 2014 թ. հաջող չեղավ նաեւ տոնածառի համար: Հրդեհը վա-ղուց է սկսվել: Սպասենք, որ Ձմեռ պապը հաղթահարի ձյունապատ սարերը եւ գա հանգցնի այս տոնածառը»:
Ամանորի տոնածառը դեկտեմբերի 25-ին այրվել է նաեւ Բաթումում: Նախնական վարկածով` հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումն արհեստական եղեւնու վրա տեղակայված ամանորյա լուսավորման համակարգում:
