Աստղագուշակ 2023թ․-ի մարտ ամսվա համար․․․Ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Աստղագուշակ 2023թ․-ի մարտ ամսվա համար․․․Ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

ԽՈՅ

Մարտի սկիզբը համառ աշխատանք է պահանջելու: Այդ հատվածում ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Ամենայն հավանականությամբ, նույնիսկ համեստ հաջ ողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դա ձեզ չի ստիպի հրաժարվել ծրագրերից, և դուք անպայման կիրագործեք դրանք, միայն սպ ասվածից մի փոքր ավելի ուշ:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը ուժեղանալու է: Ամսվա կեսին դա հատկապես նկատելի կլինի գործնա կան ոլորտում. դուք գլուխ կհանեք այն ամենից, ինչը նախկինում ոչ մի կերպ չի ստացվել, հրաշալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է և՛ մասնագիտա կան աճ, և՛ աշխատանքի փոփոխություն. ավելի հետաքրքիր գործի կանցնեք:Անձնական հարաբերություններն էլ աստիճանաբար դեպի լավը կփոխվեն: Մարտի սկզ բին հնարավոր են որոշ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր: Բայց օր օրի շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Ամսվա վերջին ավելի լավ կհասկանաք և՛ ինքներդ ձեզ, և՛ ուրիշներին:

ՑՈՒԼ 

Ձեզ բարենպաստ, բայց բավական անհանգիստ ամիս է սպասվում:Մարտի սկզբին պիտի կենտրոնանաք աշխատանքի վրա: Այստեղ ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի: Դուք պիտի բարդ առաջադրանքներ լուծեք, ու հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ այդ հարցում: Սեփական փորձն էլ անօգուտ կլինի, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նպատակին տանող լրիվ նոր ուղիներ փնտրել:Այդ հատվածում շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հենց դրա շնորհիվ նույնիսկ ամենաբարդ օրերին կպահպանեք լավ տրամադրությունը, ուրախության առիթներ կգտնեք:Ավելի ուշ հաճելի ու թեթև շրջան է գալու: Շատ բան լավ կստացվի: Կարող եք օգտվել աստղերի աջակցությունից կարևոր հարցերը լուծելու, վաղուց դրված նպատակին մոտենալու համար:Մարտի երկրորդ կե սը բացառապես բարենպաստ ժամանակահատված կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Մարտի սկիզբը շատ խոստումնալից չի լինի, բայց թեթև ու հաճելի կանցնի: Դուք դատարկ բաներում հաջողակ կլինեք, իսկ ահա կարևոր նպատակներին հաս նելու համար պիտի ջանքեր գործադրեք: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ, որոնք կօգնեն շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ դուք ուզենաք փոխել ձեր ծրագրերը՝ հասկանալով, որ հին նպատակներն ու առաջնահերթությունները նորերով են փոխարինվել:Ամսվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները:Ավելի ուշ հագեցած շրջան կգա: Դուք շատ բան պիտի անեք ու միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Այստեղ օգնության կհասնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ ժամանակը զուր չեք վատնի: Նոր հեռանկարներ կբացվեն գործնական ոլորտում: Չի բացառվում՝ բարձրանաք մասնագիտական սանդուղքով: Հոգսերը կշատանան, բայց դուք նույնիսկ ուրախ կլինեք դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆ

Եթե մարտի համար մեծ ծրագրեր ունեք, երկար ժամանակով մի հետաձգեք դրանց իրագործումը: Ամիսը սկսեք ամենակարևոր գործերից, ամենապատասխանատու հանդիպումներից և այն հարցերի լուծումներից, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չեն տվել: Շատ բան լավ կստացվի: Դուք ոչ միայն կհասնեք ձեր շատ նպատակներին, այլև կաջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին, նրանց, ովքեր չեն կարողանում իրենց խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել:Ամսվա կեսը այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հանգիստ ու հաճելի կանցնի: Այդ հատվածը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսած գոր ծերն ավարտելու, ընթացիկ խնդիրներից գլուխ հանելու համար: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք կգտնեք կոնֆլիկ տներից խուսափելու ձևը, բոլորի հետ կպայմանավորվեք: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր երկար ժամանակ վիճել էին: Մա րտի վերջին օրերը բավական անհանգիստ կլինեն: Դուք պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, և դա հազիվ թե հեշտ լինի: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Հենց ձեր փորձի շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի:

ԱՌՅՈՒԾ

Մարտը բազում հոգսեր կբերի: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, ավելի շուտ լրիվ հակառակը կլինի. ստիպված եք լինելու մի քա նի հարց միաժամանակ լուծել, մտածել մի քանի բաների մասին, զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Դուք այդ ամենից անկասկած գլուխ կհ անեք: Դրանում կօգնեն լավատեսությունն ու կենսական էներգիան: Երկուսի պակասն էլ չեք ունենա:Ամիսը հաջող կսկսվի, արդեն նրա առաջին օրերին շատ բանի կհասնեք: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով կենտրոնացեք նրա վրա, ինչը յուրահա տուկ կարևոր է ձեզ համար: Ավելի ուշ ձեզ բարդ օրեր են սպասվելու: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, նպատակին հասնելը մտածածից դժվար կլի նի: Իհարկե, դա ձեզ չի ստիպի հանձնվել: Դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին:Մարտի վերջը հաջող կլինի: Այդ հատվածում ձեզ բազում հաճելի անակնկալներ ու զուգադիպություններ են սպասվում, որոնցից կկարողանաք օգուտ քաղել, ինչպես նաև իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Նոր գաղափարներ կհայտնվեն: Մոտ ժամանակներս դուք կկենտրոնանաք դրանց իրագործման վրա:

ԿՈՒՅՍ

Մարտի առաջին կեսը հանգիստ կանցնի և կուրախացնի: Այդ հատվածը մասնագիտական հաղթանակներ է խոստանում, հնարավորություն կտա հաջողությունների հասնել աշխատանքի մեջ ու ամրապնդել դիրքերը: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով այնպիսի առաջարկներ կստանաք, որոնք չեք ուզենա մերժել: Անձնական հա րաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Վեճերի համար առիթներ չեն ստեղծվի, իսկ եթե մանր-մունր տարաձայնություններ լինեն, արագ ամեն ինչ կհարթեք:Մարտի սկզբի համար կարող եք ուղևորություններ ու ընտանեկան միջոցառումներ ծրագրել: Դրանք ձեզ կաշխուժացնեն, դրական հույզեր կպարգևեն: Միաժամանակ դրանք կազմակերպելն էլ դժվար չի լինի:Լրիվ այլ կլինի ամսվա երկրորդ կեսը: Գոր ծերը կշատանան, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Այստեղ պետք կգան այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն:Նույնիսկ եթե աշխատավայրում հոգսերը սովորականից շատ լինեն, աշխատեք չմոռանալ ընտանեկան գործերի մասին, ուշադրություն հատկացնել մտերիմ ներին: Հենց նրանց հետ շփումները կօգնեն ձեզ ավելի լավ զգալ:

ԿՇԵՌՔ

Մարտի սկիզբը վառ ու հիշարժան կլինի: Այդ հատվածը ուժեղ հույզեր ու զարմանալի իրադարձություններ կբերի, անսովոր ծանոթություններ ու հաջող զու գադիպություններ կլինեն: Ձեզ համար հեշտ կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերից գլուխ հանելը: Հրաշալի գաղափարներ կո ւնենաք, և շրջապատողներն անպայման կուզենան օգնել ձեզ դրանց իրագործման հարցում: Ընդհանուր գործերից ու ծրագրերից կարող են ընկերական կամ ռոմ անտիկ հարաբերություններ սկսվել, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի նաև ամսվա կեսին, բայց այդ հատվածն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերն անելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք առա նց կասկածելու և զղջալու կազատվեք նրանից, ինչն անպիտան է դարձել ու ձեզ ավելի լավ կզգաք:Մարտի վերջին ձեզ հագեցած օրեր են սպասվում: Աշխատա վայրում նոր խնդիրներ առաջ կգան, միանգամից պարզ չի լինի՝ ինչպես լուծել դրանք: Հնարավոր է՝ ձեզ օգնեն փորձառու կոլեգաներն ու մյուս ծանոթնե րը: Տանն էլ հոգսերը շատ կլինեն, բայց դրանք բոլորը բացառապես հաճելի կլինեն:

ԿԱՐԻՃ

Մարտը բարդ, բայց հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Դուք շատ բան պիտի սովորեք, մի շարք կարևոր հարցերի մասին մտածեք, գլուխ հանեք կուտակված գոր ծերից: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ձեզ դժվարությունները երբևէ չեն վախեցրել ու հիմա էլ չեն վախեցնի:Ամսվա սկզբին դուք կկարողան աք համախոհներ գտնել, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց շրջանում: Ի շնորհիվ այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված, դուք կկարողանաք հաս նել վաղուց դրված նպատակներին: Մարտի առաջին կեսը լավը կլինի գործնական բանակցությունների, լուրջ հարցերը քննարկելու, ինչպես նաև պետական մար միններ դիմելու համար:Ավելի ուշ կգա զգուշություն պահանջող շրջանը: Ինչքան մարտի վերջը մոտենա, այնքան մանրամասն պիտի կշռադատեք ձեր ամեն քայ լը: Դա հատկապես կարևոր կլինի այն Կարիճների համար, որոնք հաճախ են ուշադրության կենտրոնում հայտնվում: Նշանի նման ներկայացուցիչները պիտի հե տևեն, որ իրենց հեղինակությունը չփչացնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Մարտի սկզբին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Աստղերն այդ հատվածում ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ բանի կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շատ ազդեցիկ համախոհներ կգտնեք ու կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք, իսկ նոր ծանոթ ների վրա առանց դժվարության լավ տպավորություն կթողնեք:Ամսվա երկրորդ կեսը նվիրված կլինի օգտակար գործերին: Չի բացառվում՝ այդ հատվածում ստի պված լինեք լուծել բարդ հարցերը, շփվել մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չէ: Աշխատեք խուսափել ավելորդ սթրեսներից, բոլոր հնարավորություններն օգտագործել հանգստանալու համար: Լավ է չշտապեք աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված որոշումների հարցում: Ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելուց, ոչ միայն ձեզ համար կարևոր քայլեր անելուց առաջ երկար մտածեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Ամսվա սկիզբը վառ հույզեր կպարգևի: Շատ Այծեղջյուրների համար կյանքը նոր գույներով կներկվի: Դա կարող է կապված լինել ռոմանտիկ տարվածության, անսովոր ծանոթությունների, ոգեշնչող իրադարձությունների կամ մի գործի հետ, որում կուզենաք հնարավորինս շուտ հաջողության հասնել: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Ինքնատիպ գաղափարների պակաս չի լինի: Ձեր ծրագրերը շատերի սրտով կլինեն, հեշտությամբ և՛ համախոհներ, և՛ իսկական ընկերներ կգտնեք:Ամսվա առաջին կեսը հարմար կլինի գործնական և այլ բնույթի ուղևորությունների համար: Շահավետ գործարք ներ կնքելու շանս կլինի, որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:Ավելի ուշ կգա գործնական և անձնական հարաբերություններում նախաձ եռնող լինելու ժամանակը: Ձեր ցանկացած առաջարկ բարյացակամորեն կընդունվի: Չեն բացառվում մեծ փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում:

ՋՐՀՈՍ 

Համբերությամբ զինվեք ու ոչ մի տեղ մի շտապեք: Մարտը բարենպաստ, բայց բարդ ամիս է լինելու, այնպես որ՝ հազիվ թե նկատելի հաջողությունների հաս նեք առանց ջանքեր գործադրելու: Շատ խոչընդոտներ հաղթահարելուն կօգնի փորձը: Դրա շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, ժամանա կն ու ուժերը դատարկ բաների վրա չեք վատնի:Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ շփվելը: Ամսվա սկզբին հավանական են մանր-մունր տարաձայն ություններ ու վեճեր, հնարավոր է անհասկացողություն: Բայց անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, դուք հանգստությունն ու բարյացակամությունը չեք կորցնի, կոնֆլիկտներ թույլ չեք տա ու ամեն հնարավորը կանեք, որպեսզի հարաբերություններում ներդաշնակությունը շուտով վերականգնվի:Դրական միտ ումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Եթե ինչ-որ բան մարտի սկզբին չի ստացվել, մի վշտացեք. այդ գործին ավելի ուշ կկարողանաք վերադառնալ և արդեն այդ ժամանակ հաստատ ամեն ինչից գլուխ կհանեք: Ամսվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որ ոնց համար շատ ուրախ կլինեք: Եթե ուզենաք վերականգնել հարաբերությունները, դա առանց դժվարության կանեք:

ՁԿՆԵՐ 

Մարտը հազիվ թե անամպ լինի. հնարավոր են որոշ դժվարություններ, ձգձգումներ գործերում, լարված պահեր շփումներում: Բայց դուք ամեն ինչ կհաղթա հարեք, նույնիսկ մի էլ կասկածեք դրանում: Շատ պետք կգա արագ սովորելու ունակությունը: Դրա շնորհիվ կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդու ղքով, արագ կհարմարվեք նոր պարտականություններին, շատ բարդ հարցերից գլուխ կհանեք:Նկատելիորեն կփոխվեն շփման շրջանակները: Դեպի ձեզ ամենատ արբեր մարդիկ կձգտեն, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ. այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք:Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան նկատելի կդառնան դրական միտու մները, այնքան քիչ կլինեն անհանգստության առիթները: Մարտի երկրորդ կեսը ձեզ համար կարևոր հարցերի հաջող լուծում է խոստանում, ինչպես նաև հաջ ող ավարտ այն բանակցություններին, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика