Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա․ Պատասխանեցի ու․․․Ես նման բան չեմ տեսել, ոնց կարա մարդ էդքան անամոթ ու աներես լինի

Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա․ Պատասխանեցի ու․․․Ես նման բան չեմ տեսել, ոնց կարա մարդ էդքան անամոթ ու աներես լինի։Երեկ անծանոթ համարից զանգ ստացա: Պատասխանեցի, սակայն զրուսակիցս առանց ողջունելու ասաց, որ արդեն 2 տարի հանդիպում է ամուսնուս հետ, նա դեռ էլի ինչ-որ բան ասաց, բայց ես այլևս ոչինչ չէի լսում:

Ամուսինս նստած էր կողքիս, և, հավանաբար, հասկանալով՝ թե ինչ է կատարվում, հանգիստ նայում էր ինձ:Ես կարծես օդում լինեի, իսկ ամուսինս ասում էր, որ իզուր եմ տխրում, քանի որ ինքը չի պատրաստվում լքել երեխաներին և հեռանալ ընտանիքից: Իսկ ինձ համար կար միայն մի տարբերակ. ամուսնալուծություն:11 տարի ամուսնացած էինք, ունենք 2 երեխա, մեր ընտանիքը ես եմ պահ ում: Ամուսինս նկարիչ է, և նրա մոտ ստեղծագործական կրիզիս է, որը հաճախակի է լինում և կարող է տևել մի քանի ամիս:

Ստացվում է, որ ես նրան պահել եմ, իսկ ինքը իմ աշխատելու ընթացքում այլ կնոջ հետ է զվարճացել:Ամուսինս ասաց, որ ես սառն եմ դարձել և հեռացվել եմ:Բայց ինչպես չսառեմ, եթե առավոտից մինչև կեսօր աշխատում եմ, հետո երեխաներին եմ բերում դպրո ցից, մաքրություն եմ անում տանը, լվացք և արդուկ, երեխաների հետ դաս եմ անում, մի խոսքով, ամեն ինչ ինձ վրա է…

Ես առաջին անգամ մտածեցի, թե ով է ամուսինս մեր տան մեջ և ինչ դեր է նա կատարում: Նա ոչ լավ հայր է, ոչ լավ ամուսին, նույնի սկ լավ զրուցակից չէ, պարզապես ես արդեն սովորել եմ նրան:Իսկ հետո էլ մտածեցի, թող այդ կինը տանի այս «գանձին»: Այդ պահ ին արցունքներս գլորվեցին աչքերիցս, մի կողմից, շատ դժվար է բաժանվել մի մարդուց, ում հետ մի ամբողջ կյանք ես ապրել,

բայց հետո էլ հասկանում եմ, որ այդ մարդը շարունակելու է փչացնել կյանքս, իսկ ես էլ չեմ հանդուրժի այլ կնոջ ներկայություն: Խնդր ում եմ, ինձ խիստ չդատեք, պարզապես ինձ անհրաժեշտ էր կիսվել: Գուցե կան այնպիսի կանայք, ովքեր հայտնվել են նմանատիպ պատմության մեջ: Եթե այո, օգնեք մի խորհրդով, ինչպե՞ս եք շարունակել ապրել, ի՞նչ եք արել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика