Անբացատրելի երևույթ․․․Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է թանգարանում գտնվող տիկնիկը շարժվում/տեսանյութ/։Ոչ բոլորն
են սիրում հին տիկնիկներ, շատերի կարծիքով դրանք բավականին սարսափելի տեսք ունեն: Բայց հազիվ թե որևէ մեկը հանդիպած
լինի սրանից էլ սարսափելի տիկնիկի, գրում է Mirror-ը:Մերին վերջերս է հայտնվել Գերբնական հետաքրքրությունների թանգարան-
ում, բայց անմիջապես պատվավոր տեղ է զբաղեցրել սեղանի վրա:

Տիկնիկը տեղադրվել է ճոճվող աթոռի վրա, իսկ սեղանի վրա ավելացվել են պենտագրամ և մոմեր: Բայց սա, հավանաբար, մեծ սխալ
էր: Քրեյգը, Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիրի գերբնական հետաքրքրությունների թանգարանի սեփականատերերից մեկը, կիսվել
է տեսախցիկի նկարահանած կադրերով, որոնցում երևում է, թե ինչպես է տիկնիկը գիշերը հանկարծակի ճոճվում աթոռի վրա:
Տղան խոստովանել է, որ այս տիկնիկն արդեն իսկ խնդիրներ է առաջացրել սեփականատերերի համար: Աղջիկը, ով տվել է Մերի Քը-
րեյգին, ստացել է այն մի ծեր կնոջից: Բայց տիկնիկը նրան սարսափելի է թվացել, և այն նվիրել է թանգարանին:Այնուամենայնիվ,
Քրեյգի մոտ ուղևորվելիս նրա մեքենան փչացել է, և աղջիկը վստահ է, որ դրանում մեղավոր է Մերին:

Սկզբում տիկնիկը վախեցրել է թանգարանի այցելուներին, ովքեր իրենց անհարմար էին զգում դրա կողքին, իսկ այժմ նա սկսել է գի-
շերը ճոճվել աթոռին՝ արժանանալով Միացյալ Թագավորության ամենասարսափելի տիկնիկի կոչմանը:
Տեսանյութը դիտեք ստորև՝
