Այս կինը երեխա ունեցավ և նվիրեց հարազատ եղբորը

Ծանոթացեք` Ռեյ, Ռեյչել, Ամանդա և Ադալին:Ռեյը եւ Ռեյչելն ամուսիններ են,նրանց գրկում իրենց դուստրն է, իսկ Ամանդան տղամարդու քույրն է: Եթե նայեք նրանց, կարող եք ասել, որ նրանք այլ ընտանիքներից ոչնչով չեն տարբերվում:Բայց դա միայն առաջին հայացքից է:Պատմությունն այսպիսին է` ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել, եւ նրանք ստիպված եղան դիմել իրենց քրոջն օգնության համար:

Նա համաձայնել է աջակցել եւ այս համարձակ քայլն է ձեռնարկել: Փառք Աստծո, ընտանիքն այժմ վաղուց սպասված երեխա ունի,ում շատ են սիրում:Այս երիտասարդները 4 տարի առաջ են ամուսնացել եւ չգիտեին, թե ինչ կլինի իրենց հետ: Իհարկե, ապագայի համար հավակնոտ ծրագրեր ունեին, բայց ճակատագիրն այլ բան էր նախատեսել …

Պատմության մեկ այլ հետաքրքիր փաստ`աղջիկները երկար տարիներ ընկերներություն էին անում,հետո Ռեյչելն ամուսնացելէ ընկերուհու եղբորհետ:Այսպիսով,նրանց ընկերությունը վերաճեց ընտանեկան հարաբերությունների: Ցավոք, հարսանիքից մեկ տարի անց, բժիշկները Ռեյչելի մոտ քաղցկեղը են հայտնաբերել:

Նրանք պայքարեցին իրենց ուժերով` հաղթահարելու այս հիվանդությունը:Բարեբախտաբար, կինը կարողացավ վերականգնվել:Դրանից հետո նրանք ակտիվորեն փորձում էին երեխա ունենալ: Սակայն պարզվեց, որ քիմիաթերապիայի արդյունքում կինը չբեր է դարձել: Բայց դա չխախտեց նրանց ուժեղ ոգին: Բժիշկները խորհուրդ են տվել դիմել փոխնակ մոր ծառայությանը: Ամանդան համաձայնել է օգնել նրանց այս հարցում:

Նա արդեն 3 երեխա ունի, եւ նա ուզում էր եղբոր ընտանիքը նույնպես երջանիկ տեսնել:Հղիությունը լավ ու հանգիստ անցավ, եւ Ամանդան աշխարհ բերեց գեղեցկուհի Ադալինին:Ծննդաբերելուց անմիջապես հետո, կինն իր երեխային հանձնեց իր սիրելի ընկերուհուն:

Ընտանիքի երջանկություն սահման չուներ: Նրանք այնքան երախտապարտ են Ռեյի քրոջը, որ նա գնաց այդպիսի ազնիվ քայլի եւ նրանց նվիրեց արեւի ճառագայթ:Այժմ քրոջ ամուսինը կատակով ասում է, որ եթե ուզենան եւս մեկ երեխա, նրանք կրկին պատրաստ են օգնել:Աշխարհում շատ կան բարի մարդիկ: Թող այդպիսիք շատ լինեն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика