Այս խմորով ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ, պիցցա և այլ թխվածքներ. այն իսկական հայտնագործություն է

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար
ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ,
կարող եք սառեցնել:

Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ՝ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ,
բելյաշ և այլն: Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի
նաև ձեզ մոտ:

Բաղադրիչներ

Կաթ — 500 մլ

Ցորենի ալյուր — 5 բաժակ

Շաքարավազ — 2 ճ/գ

Աղ — 0,5 թ/գ

Արևածաղկի ձեթ— 2 ճ/գ

Թթխմոր (չոր) — 11 գ

Պատրաստումը

Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շա-
քարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները: Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ
ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատ-
րաստել՝ ինչ ցանկանաք:

Ավելին թողնել խորհուրդ չի տրվում: Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպես-
զի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика