Բերանի խոռոչի մաքրությունը ուղիղ ձևով անդրադառնում է մեր առողջության վրա: Ողողման համար նախատեսված հեղուկը հրաշալի մանրէասպան միջոց է, սակայն այն ոչ միշտ է մատչելի, բացի դրանից, պարունակում է ֆտորիդ վնասակար նյութը:
Բերանի խոռոչը կարելի է ողողել նաև բնական միջոցներով: Սոդան բնական հումքից պատրստված խառնուրդի հիմնական բաղադրիչն է: Ներկայացնում ենք բաղադրատոմսը:

- 1 ճաշի գդալ սննդի սոդա
- ½ թեյի գդալ աղ
- ½ բաժակ ջրածնի պերօքսիդ
- 1 բաժակ սառը ջուր
- ½ բաժակ գոլ ջուր
Անհրաժեշտ պարագաներ
- ատամի խոզանակ
- ատամփորիչ
Օգտագործման եղանակը
Խառնեք սոդան և աղը, ատամի խոզանակը թրջեք գոլ ջրում, այնուհետև խառնուրդը տարածեք ատամների վրա և մաքրեք խոզանակով: Գործողությունը պետք է տևի երկու րոպե: Այնուհետև խառնեք ջրածնի պերօքսիդը գոլ ջրի հետ և ողողեք բերանի խոռոչը մեկ րոպե: Թքեք: Վերջում ատամփորիչի միջոցով հեռացրեք ատամնաքարերը և ողողեք բերանը սառը ջրով:
