Այս ընտանիքն Facebook–ում թույլ տված տարրական սխալի պատճառով կորցրել է ամեն բան․․․Անգլիացի Մարկ Հինգինսին և Բեքի
Ժենքին ճակատագիրը լավ դաս է տվել. իրենց սխալի պատ ճառով նրանք ամեն բան կորցրել են։Մարկը և Բեքին որոշել էին իրենց
աշխատավայրին մոտ բնակարան տեղափոխվել։

Նրանք սկսեցին Facebook-ում կազմակերպություն փնտրել, որը կօգներ իրենց տեղա փոխել իրերը նոր բնակարան։Շուտով նրանք
գտան այդպիսի կազմակերպություն, որի ինտերնետային կայքը բավական պրոֆեսիոնալ տեսք ուներ, իսկ մեկնաբանություններում
միայն շնորհակալական ջերմ խոսքեր էին՝ իբր նրանց հաճախորդների կողմից գրված։
Բեքին առանց երկմտելու զանգահարում է նշված հեռախոսա համարներից մեկով։ Նրան պատասխանած մարդու անունը Լի Գրին
էր։Նշված օրը երկու տղամարդ եկան բեռնատարով և 45 րոպեում բնակարանից հանեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր։Երբ աղջիկը
բակ իջավ, որպեսզի նրանց փոխանցեր նոր հասցեն, ուր պետք է հաս ցվեին իրերը, բեռնատարը կարծես գետնի տակն անցած լի-
ներ։

Ինչ որ նրանք ունեին, անհետացել էր. կահույքը, հագուստը, փաստաթղթերը և նույնիսկ ընտանեկան լուսանկարները։ Նրանք դիմել
են ոստիկանություն, սակայն դեռևս արդյունքի չեն հասել։«Նրանք նույնիսկ մատանին են տարել, որ Մարկը նվիրել էր նշանդրեքին,
և նույնիսկ երեխայի խաղալիքները»,– արցունքներն աչքերին հիշում է Բեքին։
Հեռուստացույցը միակ բանն է, որ մնացել է նրանց հետ։ Նորապսակներն այն ուզում էին ինքնուրույն տեղափոխել, որպեսզի չվնաս-
վի ճանապարհին։«Նրանք կոտրեցին մեր սրտերը։ Մենք միշտ կարող ենք նոր կահույք գնել, սակայն ընտանիքի հիշողությունը հիմա
արդեն ոչ ոք չի վերադարձնի»,– ասում են ամուսինները։

Ամեն դեպքում, Բեքին և Մարկը միակ զույգը չեն, որ նման խարդա խության զոհն են դարձել։ Տարածելով այս նյութը՝ մենք փորձում
ենք պայքարել և կանխել կողոպուտի նման դեպքերը։ Ոչ ոք չպետք է նման թյուրիմացության զոհը դառնա։
