Այս երիտասարդ աղջիկը վրաերթի ենթարկվեց հենց հարսանիքից առաջ… Մի քանի օր անց, երբ փեսան մտավ հիվանդասենյակ…
Սիրահարվեցին երիտասարդ աղջիկ ու տղա, սկսեցին հանդիպել: Քանի որ տղան աղքատ ընտանիքից էր, աղջկա ծնողները այնքան
էլ կողմ չէին նրանց միությանը:
Բայց ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ իրենց աղջիկը ճիշտ ընտրություն է կատարել, ու նրա կողքին արժանապատիվ
մարդ է: Հարսանիքից 1 ամիս առաջ ի հայտ եկան անսպասելի հանգա մանքներ, ու տղան ստիպված եղավ 3 ամսով մեկնել երկրից:
Նրա գնալուց մի շաբաթ անց աղջիկը վրա երթի ենարկվեց ու հայտնվեց հիվանդանոցում:

Արթնանալով՝ նա տեսավ իր մահճակալի կողքին նստած ծնողներին: Եվ հայրը, և մայրը փորձում էին թաքցնել արցունքները, բայց
աղջիկը տեսնում էր, որ նրանք արտասվում են:Շաբաթներ շարունակ աղջիկը մնաց հիվան դանոցում, ու ամեն անգամ անցնելով
հայելու կողքով՝ թեքում էր գլուխը, որ չտեսնի սեփական աղավաղված դեմքը: Նա էլ հույս չուներ, որ սիրելին՝ տեսնելով իրեն, կցան-
կանա ամուսնանալ:
Վերջապես փեսացուն վերադարձավ, մեծ ծաղկեփունջով մտավ հիվանդասենյակ: Աղջիկը ձեռքերով փակեց դեմքը ու ասաց.

-Գնա, ես անճոռնի եմ:
Տղան պատասխանեց.
-Մայրդ առանց քեզ տեղյակ պահելու ուղարկել է քո լուսանկարները: Երբ ես տեսա դրանք, հասկացա, որ իրականում ոչինչ չի փոխ-
վել: Դու դեռ այն մարդն ես, ում ես սիրահարվել եմ: Դու առաջվա պես գեղեցիկ ես: Դու միշտ գեղեցիկ ես: Որովհետև ես սիրում եմ
քեզ:
