Այն մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ առանց հասկանալու, թե ինչպես դա պատահեց․․․

Այն մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ առանց հասկանալու, թե ինչպես դա պատահեց․․․Յուրաքանչյուրը, ով երբևէ ձեզ
ցավ է պատճառել կամ դավաճանել է, մի օր կհանդիպի նույն բանի: Եվ դա կարմա չէ:Դա մարդու կյանքի ճշմարտությունն է: Մենք
բոլորս էլ տառապում ենք: Գուցե մեկը շատ, քան մյուսները, և դա անարդար է թվում, սակայն կյանքը մեզ կստիպի չարչարվել այն
պահերին, երբ մենք ամենից քիչն էինք սպասում դրան:

Հազիվ ամեն ինչ հիանալի էր թվում, երբ հանկարծ մի բան սխալ է գնում: Իսկ հետո ևս մի բան, և այդպես շարունակ: Եվ ձեզ տի-
րում է հիասթափությունը, տխրությունն ու թախիծը:Այդպիսի բարդ պահերին ամենադժվարը՝ խելամիտ մնալն ու ռացիոնալ գործելն
է:

Եթե պատճառն այլ մարդու մեջ է, մենք տենչում ենք վրեժխնդիր լինել: Նրան ցավեցնել: Մենք սպասում ենք, թե երբ է նա վճարելու
իր արածի համար: Իսկ եթե դա տեղի չի ունենում, մենք ընկճվում ենք: Կարծես ամեն ինչ մեր դեմ է: Բայց դա այդպես չէ:

Կյանքն ամեն ինչ կդասավորի իրենց տեղերում:

Եվ մի օր, այն մարդը, ով ձեզ ցավեցրել է, կստանա նույնը՝ չգիտակցելով, թե ինչպես դա պատահեց: Դա էներգիայի մասին պարզ
փաստ է: Դուք ստանում եք այն, ինչ ներդնում ենք այս աշխարհի մեջ: Կարող եք սա անվանել կարմա, համընկնում, բայց, ի վերջո,
կստանաք ձեր տվածը:

Մի օր նրանք հատուցում կստանան աշխատավայրում, հասարակության մեջ, ընտանիքում:Իսկ գիտե՞ք, թե որն է տարբերությունը
նրանց և ձեր միջև: Անձնային աճը: Վատ մարդիկ վնաս են պատճառում ուրիշներին, որովհետև չեն սովորում սեփական սխալների
հիման վրա: Իսկ դուք արդեն ավելի վեր կլինեք, երբ նույնը զգան իրենք:

Դրա համար էլ ապրումների մեջ մի ընկեք:Տիեզերքը ձեր օգտին է գործում, այլ ոչ թե ձեր դեմ:

Պարզապես դասեր ստացեք կյանքի մատուցածից: Վերապրեք ցավը, արտասվեք, դրանից լավը վերցրեք, իսկ հետո բարձրացեք,
հրաժեշտ տվեք նրանց, ովքեր ցավեցրել են ձեզ՝ գիտակցելով, որ մի օր էլ նրանք կզգան նույնը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика