Ամուսնուս ծնողներին թույլ չեմ տալու շփվել թոռան հետ․․․Նրան նման տատիկ-պապիկ պետք չեն

Ամուսնուս ծնողներին թույլ չեմ տալու շփվել թոռան հետ․․․Նրան նման տատիկ-պապիկ պետք չեն։Ես ու ամուսինս շատ լավ գիտենք,
որ իր ծնողները գումար ունեն: Նրանք էլ տեղյակ են այն մասին, որ մենք երազում ենք մեր տունն ունենալու մասին: Չեմ հասկանում,
ինչպե՞ս կարելի է այդքան ժլատ լինել:Ես ամուսնացել եմ ունևոր ծնողների որդու հետ, բայց, իհարկե, դա չէր որոշիչ գործոնը:

Ես սիրում էի այդ տղամարդուն և որոշեցի նրա հետ կապել կյանքս: Ի սկզբանե որոշեցինք առաձին ապրել և մեր բնակարանը գնե-
լու համար գումար հավաքել: Ամուսնուս ծնողները տեսնում էին, որ մենք զրկում էինք մեզ ամեն ինչից ոչ հանգստի էինք գնում, ոչ էլ
նոր իրեր գնում: Բայց ոչ մի կերպ չէր ստացվում հավաքել բնակարան գնելու համար անհրաժեշտ կանխավճարը:

Անկեղծ ասած, նույնիսկ երեխա ունենալն էինք հետաձգում՝ հենց բնակար անային հարցի պատճառով: Երբ ամուսնուս ծնողների
տուն էինք գնացել, նրանք հերթական անգամ հարցրեցին, թե երբ ենք իրենց թոռնիկ պարգևելու, իսկ ես էլ պատասխանեցի.

-Միայն այն ժամանակ, երբ տուն գնենք: Բաց մեր գումարը չի բավականացնում կանխավճար տալու համար:

Սկեսուրս էլ ուղղակի տխուր դեմք արեց և ձևացրեց, որ ակնարկս չի հասկացել:

4 ամիս անց իմացա, որ հղի եմ: Մենք չէինք պլանավորում, այնքան էլ հարմար ժամանակ չէր, բայց երեխայից հրաժարվել չէինք
արող: Երբ սկեսուրս և սկեսրայրս իմացան այդ նորությունը, շատ ուրախացան: Եվ ես որոշեցի օգտվել առիթից և ասացի.

–Իսկ դուք կարո՞ղ եք մեզ մի քիչ օգնել, մեր գումարը չի բավակա նացնում կանխավճարի համար: Չեմ ուզում, որ երեխաս ծնված
օրվանից վարձակալած տներում ապրի: Դուք մեզ հիմա օգնեք, ամսա կան վճարումները մենք ինքներս կկարողանանք կատարել:

Հենց այդ պահին սկեսուրս անմեղ հրեշտակի դեմք ընդունեց և քնքուշ ձայնով ասաց.

–Բայց մեզ որտեղի՞ց գումար:

Մի քանի օր առաջ սկես րայրս ասել է ամուսնուս, որ վաճառում է իր հին մեքենան, որ նորը գնի: Ես ոչ վիճեցի նրանց հետ, ոչ էլ
նյարդայնացա: Պարզապես ասացի ամուսնուս, որ նրա ծնողներին թույլ չեմ տալու տեսնել իմ երեխային: Ինչպե՞ս կարելի է նման
կերպ վարվել հարազատ որդու հետ:

Ստացվում է, նոր մեքենան ավելի կարևոր է, քան թոռնիկի բարեկեցությունը:Չեմ ուզում, որ երեխաս նման հարազատներ ունենա:9
ամիսները շատ շուտ անցան: Մոտ օրերս պիտի ծննդաբերեմ: Այս ամբողջ ընթացքում հույս ունեի, որ ամուսնուս ծնողները կմտա-
փոխվեն, կմտնեն մեր դրության մեջ: Բայց ոչ:

Իմ հաշվարկներով, հաջորդ տարի կկարողանանք տալ կանխավճարը և հիփոթեքով տուն գնել, բայց ահա ծնողներին դժվար թե նե-
րեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика