Ամուսնուս 2-րդ կինն եմ․ Պատահական իմացա, որ ինձանից թաքուն հանդիպում ա նախկին կնոջ հետ․ Մտքովս ինչ ասես անցավ, բայց ոչ ՍԱ․․․Ամուսնացած եմ արդեն 3 տարի կլինի:Ամուսնուս 2-րդ կինն եմ,ինքը ամուսնալուծված էր, որ մենք հանդիպեցինք իրար:

Ընտանիքս դեմ էր, որ ամուսնանամ հետը, բայց սիրում էի ու դեմ գնալով ամուսնացա:Ամուսինս նախկին կնոջից երեխա ունի: Վեր ջերս իմացա, որ ինձնից թաքուն հաճախ հանդիպել ա կնոջ հետ: Մտածում էի ինչ-որ խնդիրներ կան չի ուզում ինձ անհանգստացնի, կամ երեխայի հետ ա կապված:

Ինչ ասես անցնում էր մտքովս բացի իրականությունից:Պարզվումա ամուսինս ուզումա միանա նախկին կնոջ հետ, իսկ ես ուղղակի միամիտի նման մտածում էի, որ ինձ սիրումա:

Բայց ինձ հետ փաստորեն ամուսնացելա, որ կնոջը ցավեցնի: Մի խոսքով ահավոր վատ վիճակում եմ հայտնվել էս ամենը իմանալով ու չգիտեմ ինչ անեմ: Ինձ խաբված եմ զգում ու ապագաս արդեն չեմ կարողանում պատկերացնեմ:
