Աղջիկս դեռ 2 տարեկան է, բայց ես դադարել եմ ինքս ինձ հասկանալ և մտածում եմ, թե նա․․․Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրավիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել

Աղջիկս դեռ 2 տարեկան է, բայց ես դադարել եմ ինքս ինձ հասկանալ և մտածում եմ, թե նա․․․Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրա-
վիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել

Սկզբում պատմեմ իմ մասին:

Երեխայիս հոր հետ հանդիպում էինք մի քանի ամիս: Նա այն ժամանակ ամուսնացած էր, բայց կինը չէր կարողանում նրան երեխա
պարգևել: Բժիշկներն ասում էին, որ պատճառը ամուսինն է, սակայն նա ինձ ասել էր, որ եթե կարողանամ իրենից փոքրիկ ունենալ,
ապա նա ընդմիշտ կգա ինձ մոտ: Սակայն երբ նա իմացավ, որ հղի եմ, ուղղակի անհետացավ իմ կյանքից:Ընկերուհիներս խորհուրդ
տվեցին ազատվել երեխայից, սակայն դրա մասին նույնիսկ խոսք չէր կարող գնալ:

Ես որոշեցի ունենալ երեխային, քանի որ արդեն սիրում էի նրան…Ես չգիտեի, որ իմ սարսափը կսկսվի միայն երեխայի ծնունդից հե-
տո:Իրականությունը չէր համընկնում այն ամենի հետ, ինչ գրքերում էի կարդացել, չկար այն հեքիաթային զգացումը, որին այդքան
սպասում էի: Ամեն օրս ավելի և ավելի ծանր էր լինում: Երբեմն լինում էր այնպես, որ բարկությունից կորցնում էի գլուխս, հրում երե-
խային կամ գոռում նրա վրա:

Չեմ կարողանում նրան սովորեցնել գույները և թվերը, և դրանից սկսում եմ ավելի շատ զայրանալ:Սիրելի տղամարդուս գոհացնելու
համար երեխա ունեցա, ով արդյունքում պետք չէ ոչ մեկիս:Մայրս հանգստացնում է ինձ, ասում է, որ այդպես էլ է լինում, ժամանակի
հետ ամեն ինչ կընկնի իր տեղը…Բայց ես գիտակցում եմ, որ ոչինչ էլ չի հարթվի…

Ես նույնիսկ մտածել եմ երեխայից հրաժարվելու մասին, բայց շրջապատի մարդկանց քննադատությունը ստիպում է ինձ կանգ առ-
նել:Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրավիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика