Աղջիկը խալխի համար ա, իրա համար ինչ անես կորած ա, այ տղեն ուրիշ ա․․․Թե տղա ունես, տեր ունես։Ես էդպես էլ չկարողացա
հասկանալ էն ծնողներին, ովքեր մեծ տեղ են տալիս որդիներին, բայց աղջկան անտեսում են: Հոպարս մի տղա ու մի աղջիկ ունի:

Երբ աղջիկը ծնվեց, քիթը կախ ման էր գալիս, բայց երբ տղեն ծնվեց, յոթ օր քեֆ էր անում: Որտեղ նստում էր, ասում էր. աղջիկը խալ
խի համարա, իրա համար ինչ անես կորածա, այ տղեն ուրիշ ա, թե տղա ունես, տեր ունես:Տղու համար ամեն ինչ անում էր, թանկ մե
քենա առավ, առանձին տուն առավ էլիտար շենքում:

Տղեն ընդունվեց համալսարան՝ իրավաբանական, բայց աղջիկը ընդունվեց ուսումնարան: Հոպարս ասում էր, աղջկան էդ ել ա շատ,
ինչի՞ ուսման տամ, հետո պտի աշխատի մարդուն կերցնի, իսկ տղես կաշխատի ինձ կպահի: Բայց էսօր աղջիկնա իրանց պահում:

Տղեն բացարձակ չի մտածում հորն ու մոր մասին: Ծնողների մասին հիշում ա, երբ փողա պետք: Տեսնես հոպարս հիշու՞մ ա, իրա
խոսքերը: Փառք աստծո, իմ ծնողները նման կերպ չեն մտածում և ես երբեք նման արտահայտություն չեմ լսել իմ հորից:
